Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պաշտոնյան, որը ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը բացարձակապես պետք է տիրապետի ռեսուրսներին»

Նոյեմբեր 19,2015 21:57

Հանրապետական կուսակցության ներսում, մինչեւ Սահմանադրության հայեցակարգի նախագծի ընդունումը, անվտանգության հարցը շատ երկար քննարկման առարկա է դարձել: Այս մասին նոյեմբերի 19-ին Կովկաս ինստիտուտում կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Հանրապետության նախագահը, լինելով գերագույն գլխավոր հրամանատար, նա ռեսուրսները տիրապետողը չէ, ռեսուրսները տիրապետում է կառավարությունը, որը ձեւավորվում է Ազգային ժողովում ձեւավորված քաղաքական մեծամասնությամբ: Պատկերացրեք՝ գերագույն գլխավոր հրամանատարը պետք է որոշումներ կայացնի, բայց ռեսուրսների կառավարման հարցը գտնվի, պատկերացրեք, տեսական հարց եմ տալիս, մեկ այլ քաղաքական ուժի տնօրինման տակ, որտեղ կա կոնֆլիկտ քաղաքական: Համաձայնեք, որ սա լավագույնը չէ: Լավագույնը չէ քաղաքական կայունության, անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորը նշեց, որ առաջարկվող համակարգում գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները վերապահված են գործադիր մարմնի ղեկավարին՝ վարչապետին, որը տնօրինում է ամբողջ ռեսուրսները: Նա էական է համարում, որ այն պաշտոնյան, որը ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը՝ բացարձակապես տիրապետի ռեսուրսներին. «Այսինքն՝ կոնֆլիկտ այստեղ, որպես այդպիսին, գոյություն չունի, ընդ որում՝ նույն արտաքին հարաբերությունների ամբողջ պրոբլեմատիկան, ամբողջ պատասխանատվությունը օրենսդրորեն սահմանադրորեն վերապահված է վարչապետին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30