Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Այս մոդելը հնարավորություն է տալիս ձեւավորել ավելի կայուն, կանխատեսելի եւ կենսունակ ընդդիմություն»

Նոյեմբեր 19,2015 21:38

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի, կարեւոր որոշում ընդունելու ժամանակ հնարավոր չէ հաշվի չնստել ընդդիմության հետ

«Գործող Սահմանադրությունը կոնֆլիկտագեն է»,- նոյեմբերի 19-ին Կովկասի ինստիտուտում կազմակերպած քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ գործող Սահմանադրությամբ երկրի նախագահը հավասարահեռ պետք է լինի իշխանության բոլոր թեւերին՝ թե՛ դատական, թե՛ օրենսդիր եւ թե՛ գործադիր, եւ նույն Սահմանադրությամբ նախագահը օժտվել է ազգային անվտանգության  եւ արտաքին քաղաքականության ոլորտներում այնպիսի պատասխանատվություններով, որը բնորոշ է գործադիրին. «Եվ եթե սրան ավելացնում ենք այն թեզը, որ դատական իշխանությունը, ըստ էության, ձեւավորվում է մեկ մարմնից՝ հանրապետության նախագահի կողմից, իհարկե՛, կա արդարադատության խորհուրդ, բայց արդարադատության խորհուրդի կազմը, նրանց նշանակման կարգը, վերջին հաշվով, հրամանագրերը եւ դատավորների նշանակումը եւ կասեցումը կատարվում է մեկ մարմնի կողմից: Ինքներդ եք հասկանում, նման պայմաններում դատական լիարժեք անկախության մասին խոսքը երբեմն լինում է շատ դժվար»:

Ըստ նրա՝ սահմանադրության փոփոխությունների նախագծի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ առաջին անգամ ամրագրվել է հանրային իշխանությունների պատասխանատվությունը հանրային ծառայությունների կազմակերպման գործում. «Բայց մենք շատ լավ հասկանում ենք, թե որ պարագայում իշխանությունը կլինի պատասխանատու, այն պարագայում, երբ որ նա ամեն օր թիկունքում կզգա ընդդիմության շնչառությունը: Այսինքն՝ եթե մենք ունենանք այնպիսի ընդդիմություն, որն ուղղակի գործնական ազդեցություն կարող է ունենալ մեծամասնության գործողությունների վրա: Ահա այս Սահմանադրության մեջ առաջարկվում են հիմնական օրենքները, ինչպես նաեւ կարեւոր պաշտոնյաներին ոչ թե նշանակել ձայների մեծամասնությամբ, այլ 3/5 որակյալ մեծամասնությամբ»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի, կարեւոր որոշում ընդունելու ժամանակ հնարավոր չէ հաշվի չնստել ընդդիմության հետ. «Այս կերպ նախ ընդդիմությունը գործնական մասնակցություն է ունենում քաղաքական որոշումների կայացմանը, որը այսօր բացառված է, նաեւ ստանձնում է պատասխանատվություն քաղաքական հետագա զարգացումների համար: Մեր կարծիքով՝ այս մոդելը հնարավորություն է տալիս ձեւավորել կայուն, կանխատեսելի եւ կենսունակ ընդդիմություն եւ քաղաքական համակարգ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30