Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ Կայծակ. «Երկիրը երկի՛ր է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2015 20:50

Սիրիայում արդեն 4 տարի է՝ ընթանում է քաղաքացիական պատերազմ: Սփյուռքի նախարարության տվյալներով` 2015թ. առաջին եռամսյակի դրությամբ ՀՀ-ում բնակվում է շուրջ 17 հազար սիրիահայ:

Հայաստանում ներգաղթած սիրիահայերի համար կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծվում են կամ լուծված են: Դրանք են՝ փաստաթղթերի օրինականացում, տարբեր վկայականների տրամադրում, անվճար վիզաների տրամադրում Սիրիայից ներգաղթած ոչ ՀՀ քաղաքացիների համար:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ սրտի վիրահատությունը և այլ փոքրիկ բժշկական խնդիրների լուծումները սիրիահայերի համար իրականացվում են պետպատվերի սահմաններում: Կրթությունը ԲՈւՀ-երում հիմնականում անվճար է: Դեռ կան խնդիրներ բնակարանների ապահովման հարցում:

Սիրիահայերի մի մասը ՀՀ-ում նախընտրում է զբաղվել փոքր և միջին բիզնեսով, հիմնականում՝ բացել սեփական սննդի կետ:

Այդպիսի ընտանիքներից մեկն է Ջաբակչուրյանների ընտանիքը: Նրանք նույնպես ներգաղթել են Հայաստան Սիրիայից:

Նալբանդյան 5: Այստեղ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է սրճարան, որը բացել են սիրիահայեր, հայր և որդի՝ Գրիգոր և Կայծակ Ջաբակչուրյանները: Լահմաջո «Կայծ» անվանվող սրճարանն այժմ աշխատեցնում է միայն Կայծակը:

– Արդեն երկար ժամանակ է այս գործի մեջ ենք: Պապաս ալ կաշխատեր, հիմա ես եմ աշխատում: Սիրիայում ես իմ պապայիս զատ կաշխատեի, պապաս էլ զատ կաշխատեր: Եվ էստեղ եկանք, շարունակեցինք նույն գործը, – պատմում է Կայծակը:

Կայծակը մեր այն հայրենադարձներից է, ովքեր որոշել են հիմնովին հաստատվել իրենց հայրենիքում:

-Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տեղափոխվում են Հայաստան, բայց հետո գնում են ուրիշ, երրորդ երկիր,- ասում է Կայծակը:

Նրա խոսքերից հասկանում ես, որ նա լցված է օպտիմիզմով և իր սրճարանը մտնելով, պատին տեսնում ես մի հայրենասիրական գրություն. «Երկիրը երկի՛ր է»:

Gaidz

   Լիլիթ ԴԵՄՈւՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կեցցե՛ս, Կայծակ:
    Անունիդ արժանի հայորդի:

    Քեզիպէսներն որ պատիւ կը բերեն Սուրիոյ Հայերուն:

    Առաջին առիթով քովէդ կ’անցնիմ, ձեռքդ կը սեղմեմ:

    Քեզ վստահեցնեմ որ Հայատանէն զատ ուրիշ տեղ գացող սուրիահայերուն 90%-ը՝ հայրենադարձներէն աւելի դժուար վիճակի մէջ կը գտնուին, թէ նիւթապէս, եւ թէ մանաւանդ, մանաւանդ հոգեպէս: (Կրնան չընդունիլ անշուշտ, գիտես ինչպէս է, ինչպէս ենք… Սակայն այդ է բացայայտ իրականութիւնը: )

    Երանի մեր ժամանակ ալ, երբ որ Լիբանանի դժոխքէն ափալ-թափալ փախանք, անկախ Հայաստան, Արցախ ունենայինք:

    Լաւ մնաս,

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30