Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղրիի քաղաքապետի հնչեցրած վիրավորանքների առիթով. «Հանցագործներին ի՞նչ պատասխանեմ»

Նոյեմբեր 19,2015 20:11

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել այն դիտորդների և մասնավորապես «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հասցեին, որոնք ահազանգել էին, թե քաղաքապետը մի միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե «ինքն է որոշելու ով ոնց է քվեարկելու», և այդ սպառնալիքների ներքո որոշ դիտորդներ հրաժարվել էին դիտորդական առաքելությունից:

Aravot.am-ը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ գնահատական կտա քաղաքապետի այս վարքագծին: Նա պատասխանեց. «Ինքը միամտորեն արտահայտել է իր մոտեցումը, մարզպետի մոտեցումը: Պարզապես ինքն անմիջականորեն ասել է այն, ինչի մասին միգուցե մյուսները չեն խոսում: Նա ասել է այն, ինչ մտածում են ու ինչպես վարվում են, որ սպառնում են մարդկանց, որ իրենք, մարզպետն է որոշում, ինքը այդ ամենը տվել է անկեղծորեն մեր ձեռքը: Իրեն մեղադրել էլ պետք չէ, քանի որ բոլորն են այդպես վարվում ու մտածում, ուղղակի որպես անմիջական մարդ՝ էմոցիոնալ ֆոնի վրա բացվել է ու արտահայտել այն, ինչ մտածում է և այն գործոնները, որ իրականում գործում են»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ վիրավորանքների՞ն ինչպես են արձագանքում, հետամուտ լինելո՞ւ են, որպեսզի դրա համար քաղաքապետը պատասխանատվության ենթարկվի, Սոնա Այվազյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, հանցագործներին ի՞նչ պատասխանեմ: Ինքը ասել է դա, լսողներ եղել են, հենց իրենք են դա պատմել, մեր կազմակերպության ներկայացուցիչներն էլ են լսել. մենք հետևից խոսացածի մասին չենք հայտարարել, առավել եւս, եթե չեմ սխալվում, կա ձայնագրություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Եթե փշտ չարած փախնում են, նման դիտորդներից ի՞նչ օգուտ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30