Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը դարձել է հարձակման թիրախ

Նոյեմբեր 19,2015 18:04

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակի պատասխանատու Մարտիրոս Հակոբյանը տեղեկացնում է, որ վարչախմբի ձեռքում եղած բոլոր տեղական լծակներն օգտագործվում են գրասենյակի և անձամբ իր քարոզչական գործունեությունը խափանելու նպատակով:

Վերջին օրերի ընթացքում գրասենյակի և նրա պատասխանատուի նկատմամբ արձանագրվել են հալածանքի հետևյալ դեպքերը.

1.      Մարտիրոս Հակոբյանը գրասենյակի համար տարածք է վերցրել այն փաստացի տիրապետող անձի հետ պայմանավորվածության հիման վրա, սակայն տարածքի սեփականատերը, որը, ինչպես պարզվել է հետագայում, Վարդենիսի ԱԱԾ բաժնի պետի տեղակալի մտերիմ բարեկամն է, տեղեկանալով այդ մասին, անմիջապես պահանջել է հանձնել տարածքը,

2.      մինչ այդ՝ անհայտ անձինք գրասենյակի շենքի պատից պոկել և տարել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քարոզչական պաստառը,

3.      Սոթքի կոմբինատի տնօրենի հարկադրանքով այդ կոմբինատում աշխատող Մարտիրոս Հակոբյանի ազգականը նրան խնդրել է ազատել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, որտեղ Մարտիրոս Հակոբյանը ժամանակավորապես բնակվել է, ինչի հետևանքով վերջինս ուղղակի հայտնվել է փողոցում,

4.      ոստիկանությունը հանկարծ հայտնաբերել է, որ Մարտիրոս Հակոբյանի՝ ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է և նորը դեռ չի կնքվել, նրան տուգանել է 100.000 դրամի չափով,

5.      Մարտիրոս Հակոբյանին մշտապես հետևում են տարբեր ավտոմեքենաներով՝ նրա տեղաշարժը հսկելու և նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:

Այս ամենի հետևանքով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը և նրա պատասխանատուն փաստացի զրկվել են քարոզչական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

Ճակատի նկատմամբ համակարգված ձևով իրականացվող հալածանքի այս դրվագը ևս մի ապացույց է, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը՝ անկախ սահմանադրության բովանդակությունից, եղել և մնում է որպես հանցավոր համագործակցություն, ուստի ՀՀ քաղաքացիների միակ նպատակը պետք է լինի վարչախմբի հեռացումը և ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30