Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդին երեկ Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերի գործողությունների արդյունքում սպանվել է:
«BBC»-ի փոխանցմամբ՝ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենան ասել է, թե Աբաուդիին ճանաչել են սպանվածների մեջ: Նրա անձը պարզվել է մատնահետքերի զննությամբ, քանի որ մարմինը վնասվել է պայթյունի պատճառով:
Իսկ երեկ հաղորդվել էր, որ Սեն-Դենի թաղամասում ոստիկանության գործողությունների արդյունքում 2 հոգի են մահացել, 8-ն էլ վիրավորվել են:
Մոլենայի խոսքերով՝ Սեն-Դենիի հատուկ գործողությունները թույլ են տվել կանխել նվազագույնը մեկ խոշոր ահաբեկչություն: Ահաբեկչության կետ կարող էր դառնալ ֆրանսիական Դեֆանս թաղամասը կամ օդանավակայանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ