Մեկօրյա հանգստից հետո Ռեյկյավիկում այսօր վերսկսվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը չափում է Գերմանիայի հետ: Մարզիչ Արշակ Պետրոսյանը ըստ խաղատախտակների հայտավորել է Լեւոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին եւ Կարեն Գրիգորյանին:
Կանանց ընտրանու մարզիչ Արթուր Չիբուխչյանը Իսպանիայի հետ մրցամարտում ներկայացրել է Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալոյանի եւ Մարիա Կուրսովայի անունները:
Մեր երկու հավաքականներն էլ առաջնության առաջին հատվածից հետո հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ միավոր կորցնելու իրավունք այլեւս չունեն: Իհարկե, եթե բարձր տեղ զբաղեցնելու ցանկություն կա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ