Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացվել է ԴԱՀԿ ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը

Նոյեմբեր 19,2015 16:25

Գործադիրի որոշմամբ Գորիս քաղաքային համայնքում Վ.Մամիկոնյանի թաղամասի վերանորոգվող ճանապարհահատվածի երթևեկելի մասը վերջնական բարեկարգ տեսքի բերելու և հետագայում սելավաջրերի հոսքերից բարեկարգված հատվածները պաշտպանելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 20 մլն դրամ:

Կառավարությունն ընդունել է «Գովազդակիր կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը: Արդյունքում՝ կփոխհատուցվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում վերակառուցվող Մ1 և Մ2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների բաժանարար գոտու սահմաններում առկա «ՅՈՒՆԻՔՈՐՆԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին, «ԷԳԱ» և «ԻՄԻՋ» ՍՊԸ-ներին սեփականության իրավունքով պատկանող գովազդային վահանակների ապամոնտաժման և տվյալ վայրում գովազդային վահանակների միջոցով ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով կրած վնասները:

Կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ՝ ավելացնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվող ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը: Որոշման արդյունքում հնարավոր կլինի ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել առնվազն մեկ ծառայողական ավտոմեքենա, ինչը զգալիորեն կնպաստի կատարողական վարույթներով անհապաղ կատարում պահանջող գործողությունների ժամանակին կատարմանը: Նիստում պարզաբանվել է, որ նշված մեքենաները հատկացվելու են ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար, այլ ծառայությանը
և ձեռք են բերվելու ոչ թե պետբյուջեի, այլ արտաբյուջետային միջոցների հաշվին:

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30