Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերի թանկացման մասին լուրերն անհիմն են

Նոյեմբեր 19,2015 16:20

Նախքան առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են մայիս-հոկտեմբեր ամսվա ընթացքում չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող, ըստ գնացուցակների և ըստ ներկրման ծավալների, 50 առաջին անվանումները: Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ վերոհիշյալ դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը՝ 3 տոկոսով թանկացել է, ինչը կապված է սեզոնային վաճառքների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հորդորել է այդ ամենի մասին տեղեկացնել հանրությանը անհիմն լուրերից խուսափելու համար. «Բազմաթիվ առիթներով ինձ նամակներ են գրում, որ դեղերն անհիմն թանկացել են: Ուսումնասիրության արդյունքում փաստորեն պարզվել է, որ նման խնդիր չկա, նույնիսկ կա գների նվազում: Դրա մասին պետք է խոսվի և ներկայացվի հանրությանը: Ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին այդ հարցում լինել ուշադիր»:

Կառավարությունն ընդունել է առողջապահության ոլորտին վերաբերող որոշումներ. սահմանել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Ելնելով համընդհանուր ներառական կրթությանն անցնելու երկրի որդեգրած քաղաքականությունից, ինչը հնարավորություն է ընձեռում նախկինում տնային ուսուցման մեջ ընդգրկված երեխաներին հաճախել հանրակրթական դպրոցներ, որոշ չափով նեղացվել են տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները: Ըստ այդմ, կհստակեցվեն և համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում կարդիականացվեն տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները և հիվանդությունների ցանկը:

Գործադիրը հաստատել է նաև Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման 2016-2020թթ. գործողությունների ժամանակացույցը: Այսպիսով՝ սահմանվում են այն միջոցառումները, որոնք նպաստում են հանրապետությունում կրծքով սնուցմանն աջակցող միջավայրի ստեղծմանը, բուժաշխատողների և մայրերի գիտելիքների բարձրացմանը, վաղ հասակի երեխաների սնուցման լավագույն գործելակերպի տարածմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և միջգերատեսչական համագործակցության ապահովմանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30