Լրահոս
Օրվա լրահոսը

Բարենպաստ գործարար միջավայր՝ ներքին արտադրողի համար

Նոյեմբեր 19,2015 16:13

Կառավարությունը հաստատել է  «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը: Այս որոշման  ընդունումը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 206-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրառվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր: Համաձայն վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածի` այդպիսի ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Փաստորեն, եթե «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով հանրապետություն ներմուծվող ապրանքները (հումք ու նյութերը կամ կոմպլեկտավորող մասերը) ծառայում են վերջնական արտադրանք ստանալու համար, ապա ներմուծված ապրանքների համար կգանձվի մաքսատուրք պատրաստի արտադրանքի համար նախատեսված մաքսատուրքի դրույքաչափով` եթե պատրաստի արտադրանքի դրույքաչափն ավելի ցածր է ներմուծված ապրանքների դրույքաչափից: Ընդունված որոշումը կնպաստի հանրապետությունում ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:

Գործադիրն ընդունել է «Հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չպահանջող ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին» որոշում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով ամրագրված է, որ ՀՀ կառավարությունը, Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի բնականոն շահագործման հանձնման ընթացքի ապահովման և Սյունիքի տարածաշրջանային մաքսատան արդիականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» վարկային ծրագրի շրջանակում վարկային միջոցների հաշվին կատարված, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ընդունելի ծախս չհամարված գումարի ետ վերադարձման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի ավելի քան 173 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` կառավարության պահուստային ֆոնդից: Նիստում ներկայացվել է, որ 2008-2010թթ.-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերով նշված ծախսը համարվել է չհիմնավորված, հարուցվել է քրեական գործ, և գործն այս պահին գտնվում է դատարանում: Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել և հանձնարարել արդարադատության նախարարին հետամուտ լինել հարցի շուտափույթ կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը փոխհատուցում է, որպեսզի հիմնադրամի ծրագիրը շարունակվի, միաժամանակ ակնկալելով, որ դատական գործընթացի արդյունքում այդ գումարը հետ կվերադարձվի:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30