Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները

Նոյեմբեր 19,2015 16:10

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008թ.-ից՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է: Արդյունքում դեռևս լուծման կարիք ունի 965 ընտանիքի բնակարանային խնդիր, որին նախատեսվում է անդրադառնալ 2015-2016 թվականների ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ:

Որոշմամբ նախատեսվում է 2015թ. առաջնահերթ կարգով անդրադառնալ Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված 14, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքների բնակարանային խնդիրներին, ինչի համար կպահանջվի 105 մլն դրամ: Որոշմամբ առաջարկվում է նաև մեկնարկել 250 ընտանիքների բնակարանների գնման վկայականների տրամադրման գործընթացի 2-րդ փուլը: Անդրադառնալով ընդունված որոշմանը վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ Գյումրու այս ծրագրի մասին պետք է շատ խոսենք, ներկայացնենք: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008թ.-ից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար է հատկացվել այդ գործընթացին: Մարդկանց սեփականության վկայագրեր տալով հարցին լուծում ենք տալիս: Պետք է այս գործընթացը մենք հետևողական տանենք առաջ և ավարտենք, պարոն Սարգսյան, խնդրում եմ ուշադիր լինեք և հետևեք այդ բոլոր ծրագրերի իրականացմանը»:

Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվի Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից կառուցված թվով 38 բազմաբնակարան շենքերի նկուղների, ինչպես նաև չկառուցապատված հողամասերի հետագա տնօրինման հետ կապված հարցերը՝ դրանք Գյումրու համայնքին նվիրելու միջոցով: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում ընկերությունը կառուցել է այդ բազմաբնակարան շենքերը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30