Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ ո՞ւր էիք դուք՝ այստեղ նստածներդ, երբ թալանում էիք, կործանում էիք այս երկիրը». Վահրամ Բաղդասարյան

Նոյեմբեր 19,2015 15:59

2016-ի պետական բյուջեի նախագծի մասին ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց Լեւոն Զուրաբյանի ելույթին . «Ասում է՝ այս երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ: Պատկերացնո՞ւմ եք ովքեր են կոչ անողները: 98-ին պարզապես փախուստի դիմեցին այդ մարդիկ, որովհետեւ հիմնովին կործանել էին տնտեսությունը, երկիրը գտնվում էր անդունդի եզրին: Այսօր էլ սփյուռքին կոչ են անում, որ չգան Հայաստան: Ասում են՝ դուք համբերեք, մենք կգանք իշխանության, նոր ներդրումներ կկատարեք: Այս ժողովուրդը տեսել է այդ իշխանությունը: Նման ելույթները վրեժխնդրություն է սեփական ժողովրդից:

Ո՞ւր էին ձեր այս առաջարկությունները 98-ին: Մարեցի՞ն ձեր մտքի թռիչքները: Այն ժամանակ ո՞ւր էիք դուք՝ այստեղ նստածներդ, երբ թալանում էիք, կործանում էիք այս երկիրը: Եթե այսօր չլինեին որոշ մարդիկ եւ այսօրվա իշխանությունները, կարող է Հայաստան աշխարհը հիմնովին արդեն կործանած լինեիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Վերջերս մամուլից հայտնի դարձավ, որ Դուք, պարոն Վահրամ Բաղդասարյան, հենց ”այդ” ժամանակներից եք սկսել հարստանալ (սեփականաշնորհում և այլն),իսկ հիմա արդեն ամենահարուստներից եք: Հիմա ում շնորհակալ լինենք,որ դեռ երկիրը վերջնականապես փուլ չի եկել. Ձեզ, Գագիկ Խաչատրյանին, Միհրան Պողոսյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին?… ցուցակը շատ երկար է: Ձեր աղջկա հարսանիքի ծախսով (Աստված թող բախտավորություն տա) կարելի էր Գյումրիի անօթևանների համար մի երկու շենք կառուցել: Մարդիկ կույր չեն, ամեն ինչ տեսնում են: “Այն” ժամանակ էլ, հիմա էլ նույն մարդիկ են թալանում:Դուք բոլորդ հարստացել եք սկսած 90 թվից:Գեներալիտետն էլ պաերազմից հետո: Էլ որտեղ եք երկիր քանդողներ փնտրում?:
    Աստված շարունակի պահապան լինել մեր ժողովրդին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30