Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը դեմ են բյուջեի նախագծին, ԲՀԿ-ն մտածում է

Նոյեմբեր 19,2015 15:39

«Որ ասում եք` պադավատները եկեք քչացնենք, հո մենակ պադավա՞տը չի: Մենք փող ենք չէ՞ տալիս պետական աշխատողներին, էդ փողի դիմաց հասկանո՞ւմ ենք իրենք ինչ են անում: Մեր մոտ կան բազմահազար պետական ծառայողներ, որ նստած են, ինչո՞վ են զբաղված: Նույնն էլ Ազգային ժողովում կան տենց: Նորմա՞լ ա դա, աշխատո՞ւմ են»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության տեսակետը 2016-ի բյուջեի մասին ներկայացնելիս ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հորդորեց բնակչությանը, որ եկեք փող ներդրեք, սա 2003-2004 թիվը չի, որ մարդիկ շինարարություն էին անում ու տնտեսությունն աճում էր. «Մեր կառավարությունը պետք է ամեն գնով ռուսական ռուբլով վարկեր բերի: Պետք է կոմերցիոն արդյունաբերական կապիտալ բերի, նմուշը տա արտադրողին, սկսեն արտադրել՝ մտնեն համաշխարհային շուկա: Թե չէ մակրոտնտեսական վերլուծությունները դասագրքերում էլ կան:

Միքայել Մելքումյանը ելույթն ավարտեց ու այդպես էլ չասաց՝ կո՞ղմ են նախագծին, դե՞մ են, թե՞ ձեռնպահ՝ խոստանալով ասել ավելի ուշ:

2016-ի բյուջեի նախագծին ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը դեմ արտահայտվեցին: Ըստ Հեղինե Բիշարյանի, սա նույնիսկ «յոլա գնալու» նախագիծ չէ, հետեւաբար իրենք դեմ են լինելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ ներկա կառավարությունը, իշխանությունը, չունի երկրի զարգացման ոչ ծրագիր, ոչ հավակնություն, եւ ոչ էլ հույս:

Նա խոսեց արտագաղթի տվյալների մասին, գործազրկության մակարդակի, որը հասել է ՀՀ-ում 14.8 տոկոսի եւ վստահեցրեց, որ  մեր երկիրը գնում է սնանկացման, շուտով էլ ոչ ոք Հայաստանին պարտքով անգամ փող չի տա. «ՀՀ-ն հարավային Կովկասի միակ երկիրն է,որի ՀՆԱ-ն այդպես էլ չի հասել 2008-ի մակարդակին, մինչդեռ Ադրբեջանը այն հաղթահարել է 2010-ին, 2011-ին. «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2008-ին Հայաստանը դեռեւս շարունակում էր գերազանցել Վրաստանին շուրջ 1000 դոլարով, իսկ հիմա հետ է շուրջ 200 դոլարով»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, 2.2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը մյուս տարվա համար խոստովանություն է անկարողության մասին, որ այլեւս իշխանությունը ի վիճակի չէ որեւէ հարց լուծել այս երկրի համար, որ այլեւս սպառված իշխանություն է, որը երկիրը տանում է անդունդ, երկրի պետականության նավը գահավիժում է:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց՝ ասելով, որ եթե մեր երկրում որեւէ նավ գահավիժում է, ապա այդ նավի անունը ՀԱԿ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30