Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանն առաջարկել է փոխել ԵԽԽՎ պատվիրակության կազմը

Նոյեմբեր 19,2015 14:40

Այսօր տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ քննարկվել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքի արդյունավետության հարցը՝ ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի հայտնի խայտառակ, հակահայկական զեկույցի համատեքստում եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի`Մոսկվայում Ստեփանակերտի օդանավակայանի մասին արած հայտարարությունը:

Նիստին, բացի պատվիրակության եւ հանձնաժողովի անդամներից, մասնակցել են նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ պատգամավորներ:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ նիստի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն առաջարկել է «հանել եւ թափել» պատվիրակության անդամներին: Մեզ հետ զրույցում Համլետ Հարությունյանն ասաց, որ ինքն այդպես չի ասել. «Ես ասել եմ, որ եթե պատվիրակությունը հաջողության չի հասնում, ապա կարելի է նաեւ ռոտացիա անել»:

Հարցին`հատկապես ո՞ւմ է պատգամավորն առաջարկում փոխել, նա պատասխանեց, որ անգամ սպորտային տերմին է օգտագործել. «Եթե թիմը լավ չի խաղում, ապա կարելի է խաղացողներին փոխել: Ես անվանական ոչ մեկին նկատի չունեմ, այնտեղ էլ ասել եմ`ես անվանական ոչ մեկին չեմ ասում»:

Պատգամավորը հրաժարվեց ասել, թե իր կարծիքով ո՞ր պատգամավորները լավ կաշխատեն միջազգային այդ կառույցում`ասելով, որ դա իր իրավասության եւ լիազորության շրջանակից դուրս է. «Ղեկավարությունը պիտի իմանա: Ես կարծում եմ, որ պետք է հզորացնել մեր դիվանագիտական պատվիրակությունների կառույցների կազմը, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30