Նոյեմբերի 19-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Երևան քաղաքի Սարյան փողոցից, ժամը 00.15-ին, Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Ռուբեն Հ.-ն, ով հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
ՀՀ ոստիկանություն