Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին. «Ապրիլին ես կասեմ, թե ինչ եմ ես մտածում»

Նոյեմբեր 19,2015 13:22

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ անդրադարձավ նաեւ Հայաստանում Սահմանադրական փոփոխություններին:

Հարցին՝ ի՞նչ կտան այդ փոփոխությունները մեր երկրին՝ դեսպանը պատասխանեց. «Մենք ուզում ենք, որ դա լինի արդարացի, որ փոփոխությունների կողմնակիցները կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը եւ նրանք, ովքեր դեմ են, նրանց նույնպես հնարավորություն տրվի, որ ազատ արտահայտեն իրենց տեսակետը: Հուսով եմ, որ դեկտեմբերի 6-ին քվեարկության գործընթացը կկազմակերպվի եվրոպական չափանիշերին համապատասխան: Հուսով ենք, որ կլինեն տեսանելի դիտորդական ֆունկցիաներ»:

Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելություն իրականացնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից. «Ուզում ենք, որ հայերը իրենց ընտրությունը կատարեն՝ տեղեկացված լինելով: Նշաձողը, որի նկատմամբ մենք կգնահատենք արդյունքները, կլինի, թե ինչպես այնուհետեւ կփոխվի Ընտրական օրենսգիրքը: Դրա համար ես կառաջարկեմ, որ ձեր հարցը կրկնեք ապրիլի վերջին, այն ժամանակ ես կասեմ, թե ինչ եմ ես մտածում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30