Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Դեղորայքի շուկայում մենաշնորհ չկա» (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2015 13:21

Այսօր կառավարության նիստից հետո  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ դեղորայքի շուկայում որեւէ հատուկ պայմանավորվածություն կամ մենաշնորհային դիրք չկա: Մուրադյանն անդրադառնալով դեղերի գների նվազեցմանը,  ասաց, որ քննարկումներ են կազմակերպել  4 խոշոր ներկրողների հետ, որից հետո դեղերի գները նվազել են:

Հարցին, թե ինչո՞ւ Ձեր միջամտությունից հետո միայն իջեցրին գները, Մուրադյանի պատասխանը՝   տեսանյութում:

Թե դեղերի քանի՞ տոկոսի գինն է նվազել՝  տեսանյութում:

Aravot.am-ի հարցին՝ ներմուծողները մշտապես դժգոհում են, որ դեղորայքի շուկայում գործող  ավելացված արժեքի 20% հարկը խնդիր է, իսկ օրինակ՝ Վրաստանում այդ հարկը չի գործում, եւ անընդհատ հարց են բարձրացնում դա վերացնելու համար,Մուրադյանն ասաց, որ այդ հարցը 15 տարվա պատմություն ունի, այն պահին այդ խնդիրը կար, բայց հաշվի առնելով, որ խստացրել ենք դեղը գրանցման եւ նույնականացման գործընթացները, մենք ավելի շահավետ վիճակում ենք, քան Վրաստանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30