Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական հարևանության քաղաքականությունը՝ վերանայված և պարզաբանված

Նոյեմբեր 19,2015 13:12

ԵՀՔ-ի վերանայում

Ինչու՞ վերանայել ԵՀՔ քաղաքականությունը

2004 թ. ԵՀՔ-ի ներդրումից ի վեր այն բավականին ծավալվել է: Ժամանակի ընթացքում մեր առաջարկը զգալիորեն ընդլայնվել է՝ ընդգրկելով ազատ վիզայի ռեժիմներ, դեպի ԵՄ շուկա զանգվածային հասանելիություն առաջարկող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտիներ, ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորության ընձեռում և բազմաթիվ այլ նպատակներ: Սակայն կատարվել են նաև արմատական փոփոխություններ ԵՄ-ը շրջապատող մեծ թվով երկրներում: Մենք ականատեսն ենք այս տարածաշրջանում ծավալվող կոնֆլիկտների և քաղաքական լարվածության, որոնք նույնպես իրենց ազդեցությունն են թողնում ԵՄ-ի վրա:

Մենք կատարել ենք այս վերանայումը, որպեսզի առաջարկենք, թե ինչպես ԵՄ-ը և նրա հարևանները կկարողանան ձևավորել առավել արդյունավետ գործընկերություն Հարևանության շրջանակում:

Քննարկման ընթացքում բանախոսներն արտահայտել են արևելյան և հարավային հարևանության երկրների համար մեկ ընդհանուր քաղաքականության շրջանակի որոշակի ձև ունենալու ցանկություն: Այնուհանդերձ, առկա էր ԵՄ-ի և նրա հարևան գործընկերներից յուրաքանչյուրի միջև առավել համապատասխանեցված և տարբերակված գործընկերություններ ներառող փոփոխության հստակ պահանջարկը՝ առանձին հավակնությունները, կարողությունները և շահերը արտացոլելու նպատակով:

Ի՞նչ է նշանակում «կայունացում» հասկացության նորովի կարևորումը

– ԵՄ կայունությունը կառուցված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիման վրա, և նոր ԵՀՔ-ում կայունությունը կդիտվի որպես այդ մանդատում դրա հիմնական քաղաքականության առաջնահերթություն :

– Այն ժամանակ, երբ ներդրվեց ԵՀՔ-ը, հիմնական նպատակն էր գործընկեր երկրների կողմից համատեղ համաձայնեցված և ԵՄ աջակցությամբ հիմնավորված քաղաքական և տնտեսական բարեփոխումների խթանումը: Մի շարք գործընկեր երկրներ այսօր ենթարկվում են սպառնալիքների, ինչը խոչընդոտում է բարեփոխումներին և թուլացնում պետական հաստատությունները:
– Պետք է փնտրել առավել արդյունավետ եղանակներ հաշվետու և արդար կառավարմանը նպաստելու նպատակով: Տնտեսական զարգացումը (և մասնավորապես՝ երիտասարդների համար հեռանկարները) կկարևորվեն և կընդգծվեն որպես հարևանության շրջանակում հասարակությունների կայունացման բանալի: Կձևավորվի անվտանգության նոր բաղադրիչ՝ ելնելով այն հանգամանքից, որ ամառային արձակուրդից առաջ անցկացված ԵՀՔ-ի ընթացիկ վերանայման վերաբերյալ քննարկումների ընթացքում լսվեցին ԵՄ-ին ուղղված շահառուների վճռական կոչերը՝ անվտանգության մասով ավելին անելու խնդրանքով:

Ի՞նչ է նշանակում «տարբերակում» հասկացությունը

– Տարբերակումը ենթադրում է, որ պետք է հրաժարվենք «մեկ չափսը համապատասխանում է բոլորին» մոտեցումից և մշակենք համապատասխանեցված գործընկերություններ հարևանության գործընկերներից յուրաքանչյուրի հետ՝ տարբեր հավակնությունները և շահերն արտացոլելու նպատակով:

Ի՞նչ անել տնտեսական զարգացման մասով

– Տնտեսական և սոցիալական զարգացումը պետք է լինի ԵՄ-ի կողմից հարևանության կայունացման և գործընկերությունների ձևավորման գործում կատարվող ներդրման հիմքում: Սա երկրի տնտեսական կայունության զարգացման բանալին է: Վերանայված ԵՀՔ-ում կկարևորվեն տնտեսական կառավարման բարելավումը և բարելավված մրցունակությանն ուղղված կառուցողական բարեփոխումներին աջակցելը:

– Մյուս կարևորագույն ասպեկտներն են տնտեսության արդիականացումը, ինչը խթանում է նորարարությանը, աշխատատեղերի ստեղծմանը և նպաստում հմտություններին, ինչպես նաև խրախուսում տնտեսական, սոցիալական և տարածքային համախմբվածությունը:

Ի՞նչ առաջարկել զբաղվածության և կրթության մասով

– Մենք առաջարկում ենք կարևորել աշխատատեղերը և հմտությունները, հատկապես՝ երիտասարդ տղամարդկանց և կանանց համար:

– Մենք կավելացնենք աջակցությունը Erasmus + -ի մասով, ներառյալ՝ առավել բարձր մակարդակով ֆինանսավորումը:

– Մենք կստեղծենք նոր հնարավորություններ՝ մասնագիտական կրթության և վերապատրաստման մասով աջակցություն տրամադրելու նպատակով:

– Բացի այդ, մենք կխթանենք հմտությունների միջազգային միգրացիան («ուղեղների շրջանառություն») խրախուսման սխեմաների միջոցով՝ հասցեագրված այն մարդկանց, ովքեր ուսանել կամ հմտություններ են ստացել Եվրոպայում, որպեսզի նրանք վերադառնան իրենց հայրենի երկրներ («Startback հիմնադրամ»):
Ի՞նչ պետք է անել միգրացիոն ճգնաժամի մասով

– Գործընկերների մեծ հետաքրքրությունը դեպի ԵՄ առավել մեծ շարժունության նկատմամբ հաստատվել է քննարկմամբ, որը տեղի է ունեցել հարևան երկրներով հաճախակի տարանցում կատարող միգրանտների և փախստականների հիմնական հոսքի պահին: ԵՀՔ-ը կարտացոլի համագործակցության ուժեղացումն ինչպես կանոնավոր, այնպես էլ՝ անկանոն միգրացիայի մասով:

– Մենք հետամուտ կլինենք, որպեսզի.

– Մեծացնենք համագործակցությունը միգրացիայի արմատական պատճառների մասով; Բարելավենք համագործակցությունը վերադարձների մասով; Մեծացնենք աջակցությունը՝ ուղղված այն երկրներին, որոնք ընդունում և աջակցում են փախստականներին և ներքին տարհանման ենթարկված անձանց (ՆՏԱ), Ուժեղացնենք համագործակցությունը այն գործընկերների հետ, որոնք հարևանության շրջանակից դուրս են:

Ի՞նչ է ենթադրում անվտանգության նոր շրջանակը

– ԵՀՔ-ի վերանայումը մեծ հնարավորություն է հարևան գործընկեր երկրների հետ անվտանգությանն առնչվող մեր համագործակցության զգալի ընդլայնման համար՝ նպատակաուղղված ԵՀՔ-ի խնդիրների, մասնավորապես՝ հարևանության երկրներում կայունության, անվտանգության և բարգավաճման հարցերում աջակցության լավագույնս իրականացմանը:

– Մեր գործընկեր երկրներից շատերն այսօր ենթարկվում են սպառնալիքների, ինչը խոչընդոտում է բարեփոխումներին և թուլացնում պետական հաստատությունները: Այսօրվա կոնֆլիկտները ներկայացնում են բռնության վտանգ, որ տարածվում է հարևանության երկրներում և վերջիններիս շրջանակից դուրս:

– Հաշվի առնելով անվտանգության մասով որոշակի մարտահրավերները, որոնց բախվում են մեր գործընկեր երկրները, մեր ուշադրության կենտրոնում կլինի համագործակցության ընդլայնումն անվտանգության ոլորտի բարեփոխման ուղղությամբ: Առավել հրատապ դարձող առաջնահերթություն կլինի նաև սահմանային անվտանգությունը: Ավելին, ինչպես նախատեսվում է Անվտանգության վերաբերյալ եվրոպական օրակարգում, մեր ջանքերը առաջնահերթ կուղղվեն տեռորիզմի խնդրի լուծմանը և արմատականության կանխմանը, կազմակերպված հանցագործության ձախողմանը և կիբերհանցագործության դեմ պայքարին՝ լիարժեքորեն համապատասխանելով միջազգային իրավունքին, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքին:

– Անվտանգության շրջանակի մասով գործընկեր երկրներին տրամադրվող աջակցությունը հաստատուն ձևով հիմնված կլինի հիմնական սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների, լավ կառավարման, ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը:

Արդյո՞ք ԵՀՔ-ի վերանայումը կառնչվի տեռորիզմի սպառնալիքին

– Տեռորիզմի սպառնալիքը և արմատականացում ազդում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ՝ նրա հարևանների վրա: Նոր ԵՀՔ-ում կայունությունը կդիտվի որպես դրա հիմնական քաղաքական առաջնահերթություն: ԵՄ-ը կապ կհաստատի գործընկեր երկրների իշխանությունների հետ այն խնդիրների առնչությամբ, որոնցում այն կոմպետենտ է, անվտանգության խնդիրների մասով համագործակցությունը զգալիորեն մեծացնելու նպատակով:

– Հակաարմատականության մասով ռազմավարություններն այս համատեքստում կլինեն կարևորագույնը: Մենք ավելի շատ կզբաղվենք երիտասարդներին վերաբերող և մասնավորապես՝ կրթության և զբաղվածության ոլորտների քաղաքականություններով: Կաևորագույն նշանակություն կունենա քաղաքացիական հասարակության և հատկապես երիտասարդական կազմակերպությունների ներգրավումը:

– Գործող Արմատականության մասին իրազեկման ցանցը (RAN) և վերջինիս կողմից վերջերս ստեղծված Առաջավոր փորձի կենտրոնը կհանդիսանան փորձի փոխանակման և համագործակցության կարևորագույն հարթակ: Առավել ընդգրկուն խնդիրների լուծումը, ինչպիսիք են անարդյունավետ արդարադատությունը, գենդերային անհավասարությունը, ատելության խոսքը, երիտասարդության գործազրկությունը և անգրագիտությունը, նույնպես կդառնա առավել ընդգրկուն ապաարմատականության ջանքի մի մասը:

– Բացի այդ, մենք առաջարկում ենք ավելացնել աշխատանքները գործընկեր երկրների հետ հակատեռորիստական միջոցառումների, այդ թվում՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի և փոքր տրամաչափի և թեթև հրազենային զենքի ապօրինի շրջանառության մասով:

– Մենք հետամուտ կլինենք գործընկեր երկրների հետ դատական և ոստիկանական համագործակցության, Եվրոպոլի, Ինտերպոլի և Եվրոջասթի հետ աշխատանքների բարելավմանը՝ հարևանության երկրներում օրենքի կիրարկման հետագա կարողության ձևավորման, առավել լավ իրավական համագործակցության և տեղեկատվության փոխանակման դյուրացման նպատակով:

Ի՞նչ կասեք մարդու իրավունքների վերաբերյալ օրակարգի մասին

– ԵՄ-ն իր բոլոր գործընկերների հետ կմտնի բազմակողմանի երկխոսության մեջ մարդու իրավունքների և ժողովրդավարական խնդիրների, այդ թվում գենդերային թեմաներով՝ ընդգրկելով նաև այնպիսի ոլորտներ, որտեղ նրանք կարող են ունենալ տարբեր տիպի փորձեր: Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը կշարունակեն մնալ որպես օրակարգի կետ բոլոր գործընկերների հետ փոխադարձ համաձայնեցված ձևաչափերով մեր քաղաքական երկխոսության մեջ:

Ի՞նչ ֆինանսական միջոցներ են առկա վերանայված ԵՀՔ-ի համար
– ԵՄ-ը հատկացրել է զգալի միջոցներ հարևանության երկրներում հիմնական կայունացման մարտահրավերի մասով աջակցություն տրամադրելու նպատակով՝ 2014-20.թ.թ. համար նախատեսելով 15 մլրդ. Եվրո Եվրոպական հարևանության գործիքի /ԵՀԳ/ միջոցով:

Արդյո՞ք կլինի որևէ հաշվետվություն

– Այլևս չի լինի բոլոր երկրիների վերաբերյալ միաժամանակյա միջանկյալ հաշվետվությունների մեկ համախումբ: Փոխարենը ԵՄ-ը հետամուտ կլինի գնահատման նոր ոճի մշակմանը, որտեղ հատկապես ուշադրություն կդարձվի գործընկերների հետ համաձայնեցված նպատակների կատարմանը:

– Այդ հաշվետվությունները ժամանակային առումով կհամապատասխանեցվեն այնպես, որպեսզի դրանք ապահովեն հիմք գործընկեր երկրների հետ տեսակետների քաղաքական փոխանակման համար բարձրաստիճան հանդիպումների ընթացքում, ինպիսիք են Ասոցիացիաների/ Համագործակցության խորհուրդները:

– Բացի այդ, պարբերական հաշվետվություններում կհետագծվեն զարգացումները հարևանության երկրներում: Այդ հաշվետվությունները կպարունակեն տեղեկատվություն հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ:

Արդյո՞ք ԵՀՔ վերանայմամբ կփոխվի ԵՄ-ի մոտեցումն Արևելյան գործընկերության և Միջերկրածովյան միության նկատմամբ

– 2015 թ. Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության /ԱԳ/ թիվ. գագաթնաժողովում հաստատությունների հզորացումը և լավ կառավարումը, շարժունությունը և մարդկանց միջև շփումները, շուկայական հնարավորությունները և փոխադարձ կապերը նշվեցին որպես ընդհանուր առաջնահերթություններ, որոնք կիրագործվեն գործընկերների հետ, ներառյալ՝ ԱԳ բազմակողմ շրջանակը:

– Հարավային հարևանության երկրներում տարածաշրջանային համագործակցությունը առաջընթաց է գրանցել Միջերկրածովյան միության միջոցով: Կազմակերպությունը հաստատել է քաղաքական և տնտեսական քննարկումների համար արժեքավոր ֆորում լինելու փաստը: Տարածաշրջանային համագործակցության իր ջանքերի մասով ԵՄ-ը առաջնահերթությունը կտա ՄՄ-ին՝ ըստ համապատասխանության:

ՀՈՒՇԱԳԻՐ/15/6122

Եվրոպական Հանձնաժողով. Տեղեկագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30