Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեական գործեր՝ Շիրակի մարզի քննիչների նկատմամբ. ավագ քննիչի գործը ուղարկվել է դատարան

Նոյեմբեր 19,2015 12:41

ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության մի քանի քննիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

ՀՔԾ-ի տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ քննիչների անուն-ազգանուն չի նշվում, սակայն տեղեկանում ենք. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչները, շուրջ երկու տարի, քրեական գործով նախաքննության կատարման ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քննչական գործողությունները և դատախազի ցուցումները ժամանակին և պատշաճ կարգով չեն կատարել և արհեստականորեն ձգձգել են նախաքննությունը, իսկ նրանցից մեկը Ազատան համայնքի ավագանու նիստերի արձանագրությունների գրանցամատյանը զննելիս դրանում առկա ու տեսանելի ջնջումները և ավագանու անդամի՝ նիստերին մասնակցելու վերաբերյալ գրառումները արձանագրության մեջ խեղաթյուրված է ներկայացրել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Կարապետ Ա.-ն (խոսքը Ազատանի նախկին գյուղապետի մասին է Ա.Ն.) հայտնել է, որ Վարդան Ի.-ն (ներկայիս գյուղապետը Ա.Ն.), 2008 թվականից աշխատելով Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնում, չարաշահելով իր լիազորությունները, 2009 թվականից մինչ օրս դրամական օգնություններ է հատկացրել համայնքի այն բնակիչներին, ովքեր փաստացի բացակայել են համայնքից, ինչպես նաև թույլ է տվել բազմաթիվ այլ չարաշահումներ, որով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին:

Քաղաքացի Կարապետ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի բաժանմունքում դեռևս 2013 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ երկու տարի կատարվել նախաքննություն: Այնուհետև տևական ժամանակ քննված հիշյալ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչի որոշմամբ կարճվել է, սակայն դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու վերաբերյալ վերջինիս կայացրած որոշումը և ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է»:

Հատուկ քննչական ծառայության մեկ այլ տեղեկատվության համաձայն, ավարտվել է ավագ քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը ու ուղարկվել դատարան:

ՀՔԾ-ի պաշտոնական կայքում ընթերցում ենք. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Վարդապետյանը, քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին չկատարելու և առանց մանկավարժի մասնակցության անչափահաս տուժողին հարցաքննելու համար քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու ու կարգապահական պատասխանատվության չենթարկվելու անձնական այլ դրդումներից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ Էդգար Վարդապետյանը` Շ. Խ.-ի կողմից 16 տարին չլրացած Ա. Ղ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված և իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում առանց մանկավարժի մասնակցության` որպես անչափահաս տուժող, հարցաքննել է Ա. Ղ.-ին՝ վերջինիս հարցաքննության արձանագրության մեջ ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելով հարցաքննության կատարման ժամերի վերաբերյալ:

Բացի այդ, անգլերեն լեզվի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում ունեցող Սեդա Խ.-ի միջոցով Է. Վարդապետյանը վերը նշված արձանագրության մեջ ակնհայտ կեղծ գրառում է մտցրել, թե, իբր, վերջինս որպես մանկավարժ մասնակցել է Ա. Ղ.-ի հարցաքննությանը: Այնուհետև ավագ քննիչը, կեղծ արձանագրությունը կցելով քրեական գործին, այն դրել է շրջանառության մեջ:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Էդգար Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառում մտցնելուն, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ կազմելուն կամ հանձնելուն օժանդակելու համար Սեդա Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»:

Հիշեցնենք, որ մայիս ամսին այս նույն քննիչը Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանի որոշմամբ հեռացվել էր մեկ այլ քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցելուց՝ այն պատճառաբանությամբ, որ «քննիչը փորձել է ստեղծել քննչական գործողություններ կատարելու պատրանք»: Խոսքը վերաբերում էր Շիրակի մարզի Ողջի գյուղի նախկին գյուղապետ Սարգիս Ավագյանի անասնագոմից բնակչի կողմից 490.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 6 գլուխ ոչխար գողանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ավագ քննիչն էլ, գտնելով որ իրեն քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելով, խախտել են իր իրավունքներն ու օրինական շահերը, կասկածի տակ դրել իր մասնագիտական բարեխղճությունը, դիմել էր դատարան՝ բողոքելով հսկող դատախազի՝ իրեն վարույթից հեռացնելու որոշման դեմ: Նման նախադեպ դեռ չէր եղել:

Հավելենք, որ երկու քրեական գործերում էլ կասկածյալը նույն անձն է, այսինքն՝ Ողջիի նախկին գյուղապետի անասնագոմից գողություն կատարած անձը մեղադրվել է նաեւ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. marine says:

    Khndrum em kartacek im namak@

    Բարև Ձեզ,

    ես ապրում եմ Գերմանիայում ու վերջերս եմ իմացել մեկ տարի առաջ Հայաստանում կատարված ողբերգական դեպքի մասին, թե ինչպես մի ռուս զինվոր գազանաբար բնաջնջել է մի հայկական ընտանիք` չխնայելով անգամ բարուրի երեխային.

    Խնդրում եմ, թույլ տվեք ինձ գրել ձեզ իմ ապրումների մասին.

    Երբ այդ լուրը առաջին անգամ լսեցի, ցնցվեցի ու երկար ժամանակ տեղս չէի կարողանում գտնել. Ես ոչ մի ազգակցական կապ չունեմ այդ ողբերգության ենթարկված ու անմեղ զոհ դարձած ընտանիքի հետ, բայց սիրտս ցավ է ապրում կատարվածի պատճառով.

    Այդ ռուս զինվորը, որը կյանկից զրկել է մի ողջ անմեղ ընտանիք, անգամ երեխաներին ու նորածնին չխնայելով, ընդունակ է ավելի դաժան հանցանքներ կատարելու. Նա Թալեաթ փաշան է XI դարի.

    Խնդրում եմ օրենքի դաժան խստությամբ պատժեք այդ գազանին, որը մարդ կոչվելու իրավունք չունի.
    Ես կսահմանեի հատուկ օրենք, ըստ որի նման ոճրագործը քառատման կամ էլ տանջամահության կըենթակվեր.

    Ես դեռ այդ շոկային վիճակի մեջ եմ ու վրիժառության կոչ եմ անում իմ հայրենակիցներին.

    Հարգանքներով Սիլվա

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30