«Հերքում ենք այն լուրերը, որ անիրատեսական գնումներ են կատարվել: Այդ ապրանքները, որ ներկայացված են եղել, պետք է ճիշտ ներկայացվեն: Բերեմ հասարակ մի օրինակ՝ օճառաման: Օճառաման նկատի են ունեցել այն ապրանքը՝ եվրոպական արտադրության օճառամանը, որը նախատեսված է ոչ թե մեկ օճառի անհատական օգտագործման համար, այլ դա օգտագործել բազմակի ապրանքների տեղադրման համար: Այդ ապրանքի անվանումն այդպիսին է և այդ ապրանքի գինը դիցուք, ասենք՝ 40 հազար է, դա մեկ օճառաման չէ: Բացի դրանից, ապրանքները ձեռք են բերվել հայաստանյան մեկ խոշոր խանութից, ինչպես ասում են՝ «Իդեալ» համակարգ, և իրենց որակով ու գնով համապատասխանում են պահանջներին»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ արձագանքելով ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցման վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Ըստ Արմեն Ալավերդյանի՝ գնումներն իրականացվում են բացառապես օրենսդրությանը համապատասխան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ