Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին: Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի համանուն թաղամասի Աճառյան փողոցում մեծ հայորդու կիսանդրու տեղադրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն է:
Առանձնակի կարևորելով Ավան վարչական շրջանի թաղամասերն ու պուրակները հայ մեծերի անուններով անվանակոչումը, ինչպես նաև մայրաքաղաքում նրանց քանդակների տեղադրումը` միջոցառման մասնակիցները նկատել են, որ ուսուցողական ու ճանաչողական բնույթ կրող նմանատիպ նախաձեռնությունները հատկապես մատաղ սերնդի հայեցի դաստիարակման հարցում անչափ կարևոր նշանակություն ունեն:
Կիսանդրու տեղադրմանն աջակցելու համար իր երախտագիտությունը փոխանցելով քաղաքապետին`մեծանուն գիտնականի ծոռնուհին նշել է, որ հարգանքի նման դրսևորումը երախտիքի յուրօրինակ խոսք է` ուղղված ազգի նվիրյալներին:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն
Կարդացեք նաև