Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսինքն, մինչ այդ իշխանությունը անպատասխանատու էր. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 19,2015 12:07

Մի քանի հոգի, նրանց թվում՝ Վահրամ Բաղդասարյանն ու Խոսրով Հարությունյանը, այս միտքն են հայտնել. «Նոր սահմանադրությամբ իշխանությունը պատասխանատու կլինի»։ Այսինքն, մինչ այդ իշխանությունը անպատասխանատու էր։ Թե ինչու՝ իրենց իսկ խոսքերով, անպատասխանատու իշխանությունը հիմա պետք է պատասխանատու դառնա՝ դա չեն ասել։ Կամ ինչու են անպատասխանատու եղել։ Գործող սահմանադրությունը ինչով է նպաստել նրանց անպատասխանատվությանը։ Բան չեն ասում, ընդամենը՝ առանց հասկանալու, հայտարարում են, որ այս իշխանությունները անպատասխանատու են, եկեք փոխենք սահմանադրությունը, որ պատասխանատու լինեն։

Կամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էր հայտարարել թե նոր սահմանադրությամբ նախագահական ինստիտուտին զսպաշապիկ կհագցվի եւ այն կսահմանափակվի։ Այսինքն, իրենց իսկ խոսքերով, Սերժ Սարգսյանը ավտորիտար, տոտալիտար հակումներ ունեցող ղեկավար է եղել, իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը՝ գործադիր եւ օրենսդիր, հետեւաբար, պետք է իրեն զսպաշապիկ հագցնել։ Սա ամենայն լրջությամբ՝ Մկրտիչ Մինասյանն ասել է։

Հաջորդը. սա հատկապես դաշնակներն են սիրում ասել. վերջապես կունենանք խորհրդարանական համակարգ, կուսակցությունները կուժեղանան, խորհրդարանում նրանց ներկայացվածությունն ավելի պատկառելի կլինի։ Այսինքն, ստացվում է, որ մենք ունենք թույլ կուսակցություններ եւ խորհրդարանում էլ նրանք ներկայացված չեն։ Ու հարցնող չկա. իսկ գործող սահմանադրությունը ինչո՞վ է նպաստել, որ կուսակցությունները թույլ լինեն։ Միգուցե պատճառը, այնուամենայնիվ այն է, որ նույն դաշնակները, ՕԵԿ-ը, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, որոնք ժամանակին ե՛ւ ուժեղ էին, ե՛ւ ներկայացված էին խորհրդարանում, բազմիցս իրենց ընտրողների թիկունքում գործարքների գնացին իշխանությունների հետ եւ զրկվեցին ընտրազանգվածից ու դարձան ինչ-որ փակ ակումբնե՞ր:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30