Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի համար մեկ միլիարդ դրամը գուցե իսկապես «մի խղճուկ գումար» է. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 19,2015 11:54

Անդրադառնալով ծառայողական մեքենաների խնդրին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Էն որ ասում են հազար մեքենաներ եւ այլն, այդ բոլորի պահպանումը ծախսերով-բաներով պետության վրա մի խղճուկ գումար է՝ մեկ միլիարդ դրամ»։

«ՉԻ» – Գալուստ Սահակյանի համար մեկ միլիարդ դրամը գուցե իսկապես «մի խղճուկ գումար» է՝ մարդը պետության երկրորդ դեմքն է, պաշտոնյա որդիներ ունի, «բիզնես-կլասով» է տեղից տեղ թռչում եւ այլն։

Բայց մեկ միլիարդ դրամը շատ ավելին է, քան, ասենք, Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերի համայնքային բյուջեները՝ միասին վերցրած։

Էլ չենք խոսում այն մասին, որ Գալուստ Սահակյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, իրականում ծառայողական մեքենաների վրա բյուջեից ծախսվում է ոչ թե մեկ, այլ մոտ երկուսուկես միլիարդ դրամ։

Չնայած՝ Գալուստ Գրիգորիչի համար երեւի երկուսուկես միլիարդն էլ է «մի խղճուկ գումար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30