ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ դեռ կերևա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վարած «Եռանկյունի» հաղորդումը օբյեկտի՞վ է, թե՞ ոչ:
Aravot.am-ի հարցին՝ պարոն Էնֆիաջյանի կարծիքով՝ նպատակահարմա՞ր էր, որ քարոզարշավի այս փուլում նախարարը վարեր այդ հաղորդաշարը, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց. «Ինքս կողմնակից եմ, որ իրազեկման մակարդակի բարձրացում տեղի ունենա, որ հնարավորինս մեծ քանակով ավելի շատ հարթակներ լինեն և քաղաքական գործիչներն իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունենան»:
Օբյեկտիվության մասին խոսելով՝ Վահե Էնֆիաջյանն ասաց. «Դա այնքան պարզ ու հասարակության համար ընկալելի է, որ քաղաքացիների համար ակնհայտ է լինելու հաղորդավարը կողմնակալ է վարում, թե՞ ոչ: Իսկ դա առաջիկայում կերևա: Եթե լինի օբյեկտիվություն, իրոք վեր հանվեն խնդիրները, «ոչ»-ն ու «այո»-ն իրենց խոսքը վեր հանեն, ապա դրական կհամարեմ»:
Վահե Էնֆիաջյանը դեռ հրավեր չի ստացել Արմեն Աշոտյանի հաղորդմանը մասնակցելու համար: Մեր հարցին՝ հրավերի դեպքում կհամաձայնի՞, թե՞ ոչ, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց. «Նայած ինչ ժամանակահատված կլինի ու ինչ զբաղվածություն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ