Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ գերատեսչությունն ինչքան ավտոմեքենա ունի. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 19,2015 11:45

Դժվար է ասել, թե ինչ սկզբունքով են պետական կառավարման մարմիններին հատկացվում ծառայողական մեքենաները, սակայն փաստ է, որ դրանց քանակը գերատեսչություններում խիստ տարբեր է։

Կան պետական կառավարման մարմիններ, որոնց աշխատակազմերում ծառայողական մեքենաների թիվը, կարելի է ասել, լիովին տեղավորվում է տրամաբանության սահմաններում։ Սակայն այդպիսիներն այնքան էլ շատ չեն։

Գործադիր իշխանության կազմում ընդգրկված 17 նախարարությունների աշխատակազմերին սպասարկող ծառայողական մեքենաների թիվը հասնում է 349-ի։ Դրանք տարբեր են բաշխված նախարարությունների միջեւ։

Ամենաքիչ ծառայողական մեքենաներն ունի նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրացման եւ բարեփոխումների նախարարությունը։ Ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում նշված գերատեսչության պաշտոնյաներին կսպասարկի ընդամենը 4 ծառայողական մեքենա։ Եթե հաշվի առնենք, որ դրանցից մեկը նախատեսված է նախարարի, իսկ մյուս երեքը՝ նախարարության աշխատակազմի այլ պաշտոնյաների համար, ապա միանգամայն նորմալ է։

Ընդամենը 5 տրանսպորտային միջոց է հաշվառված սփյուռքի նախարարության աշխատակազմում։ Հաջորդ տարի նախատեսվում է մեքենաների թիվը համալրել եւս մեկով։

Որպես այդպիսին, ոչ շատ տրանսպորտային պարկ ունեցող պետական կառավարման մարմիններից են նաեւ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները։ Առաջինում ծառայողական մեքենաների թիվը 7-ն է, երկրորդում՝ 8-ը։ Ընդ որում՝ թե՛ մեկում, թե՛ մյուսում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով համալրումներ չեն սպասվում։

Փոխարենը այդպիսի ակնկալիք ունի արդարադատության նախարարությունը, որի աշխատակազմին այժմ սպասարկում է 11 ավտոմեքենա։ Հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել եւս 2-ը։

Ոչ շատ մեծ ավտոպարկ ունեն նաեւ տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների աշխատակազմերը. եթե առաջինում մեքենաների թիվը հասնում է 13-ի, ապա երկրորդում՝ 14-ի։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30