Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Սաֆարյան. «Արտաքին պարտքը նաև տնտեսության զարգացման համար նախադրյալ է». «168 ժամ»

Նոյեմբեր 19,2015 11:34

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորները բազմիցս մտահոգություն հայտնեցին Հայաստանի պետական պարտքի վերաբերյալ: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 785 մլն դոլար, իսկ 2015թ. տարեվերջին, կանխատեսումների համաձայն, կկազմի մոտ 4 մլրդ 489 մլն դոլար: Այս տարվա ընթացքում արտաքին պարտավորությունների գծով ստացվելու է մոտ 1 մլրդ 17 մլն դոլար, իսկ հաջորդ տարի մոտ 443 մլն դոլար: Այսինքն՝ 2016թ. տարեվերջին ՀՀ արտաքին պարտքը կրկին կավելանա եւ կկազմի 4 մլրդ 818 մլն դոլար: Չնայած արտաքին պարտքի պրոգրեսիվ աճին, ՀՀ ֆինանսական ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ երկիրը սնանկ չի հայտարարվի, դեֆոլտի վտանգ չկա: Արտաքին պարտքի ռիսկերի ու ֆինանսների օգտագործման արդյունավետության շուրջ է զրույցը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, Հայաստանի պարտքն օր օրի ավելանում է և մոտ է ՀՆԱ 50%-ին։ Արդյոք վտանգ չե՞ք տեսնում։

– Այո, տոկոսն ավելանում է ՀՆԱ-ի մեջ, միայն արտաքինը 42% է դառնալու 2016թ. ավարտին։ Այդ թիվը մեզ 2 բան է հուշում՝ առաջինը՝ երբ տոկոսները բարձրանում են, անհրաժեշտ է դիտարկել հնարավորությունները, թե դրանք ինչքան են՝ այդ արտաքին պարտքի թե՛ տոկոսները, թե՛ մարումներն ապահովելու համար։ Այն իրավական փաստաթղթերով, որոնք գոյություն ունեն՝ մեր միջինժամկետ ծախսային ծրագիրը, հեռանկարային զարգացման ծրագիրը, մեր ֆինանսական հոսքերի մեջ դրանք տեղավորվող պարտքեր են,

այնպես որ, այդ տեսակետից վտանգավոր չեն։ Բայց մյուս կողմից, իհարկե, դրանք մեզ հուշում են, որ մենք պետք է նախ՝ ուշադիր լինենք պարտքի նկատմամբ այն առումով, որ մենք պետք է հետագա վերցվելիք գումարներն ուղղենք ավելի շատ ներդրումային նպատակների համար, և պետք է ուշադիր լինենք, որ դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործվեն։ Առավել ևս, երբ մենք ունենք արտաքին պարտքի տեսակարար կշռի բարձրացում, այդ երկու հարցերն առաջիկայում ավելի կարևոր են, չնայած նախկինում ևս այդ հարցերը կարևոր են եղել միշտ, բայց ինչքան տոկոսը բարձրանում է, այդքան պետք է ավելի շատ մտածել արդյունավետության մասին։ Արտաքին պարտքը նաև տնտեսության զարգացման համար նախադրյալ է։ Մեր պարտքն ինչպե՞ս է ձևավորվում՝ վերցնում ենք վարկեր, օգտագործում տնտեսության մեջ՝ տնտեսական զարգացումներն ավելի արագացնելու նպատակով։

– Այսինքն՝ հաջորդ տարվա բյուջեով մայր գումարի մարումների և տոկոսների սպասարկման հարցը խնդրահարույց չէ՞։

– Հաջորդ տարի այդ նպատակով հատկացումները 135 մլրդ դրամ են կազմելու, որից 95 մլրդ-ը տոկոսներն են, մնացած 40 մլրդ-ը վարկի մարումն է։ Ոչ թե այդ 135 մլրդ-ը թիվ չէ մեր ծախսերի մեջ, այլ մեր ֆինանսական հոսքերի տեսակետից ռիսկային չէ, որովհետև կառավարելի է, և մենք կառավարում ենք, մեր բյուջեի նախագծում այն ամբողջապես արտացոլված է։

Օրինակ՝ ԱՊՀ շրջանում 2014 թ.-ին Բելառուսի պարտքը եղել է ՀՆԱ-ի 40.5%, Ղրղըզստանինը՝ 53%, Եվրոպայում՝ Ալբանիա՝ 72.5%, Բոսնիա՝ 44%, Խորվաթիա՝ 85%, Հունգարիա՝ 77%, Չեռնոգորիա՝ 60%, Լեհաստան՝ 50%, Սերբիա՝ 70%, Ռումինիան է միայն մեզանից մի քիչ պակաս։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30