«Նախանձում եմ, քեզ հարց տվող կա, ինձ՝ չկա»,- երեկ խորհրդարանում ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանին դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Արմեն Ռուստամյանը հարցազրույց էր տալիս: Արմեն Ռուստամյանն էլ «մխիթարեց» ԱԺ նախագահին. «Կմոտենան Ձեզ, Գրիգորիչ»: Ավելի ուշ Գալուստ Սահակյանը հարցազրույցից հրաժարվեց. «Որ ինձ Գրիգորիչով դիմեցիք, դրա համար հարցերին չեմ պատասխանի»:
Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցը
«Առավոտ» օրաթերթ
18.11..2015