«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանի եւ նրա թիմակիցների կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին այս տարվա օգոստոսի 14-ին ծեծի ենթարկելու փաստի առիթով հարուցված քրեական գործն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կկարճվի։
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իրենք հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ, զրուցել, եւ որեւէ ցանկություն չկա կատարվածին ընթացք տալու, մեկը մյուսի նկատմամբ թշնամանք պահելու։
«Քննությունը շարունակվում է, բայց մի քանի օրից պարզ կլինի ամեն ինչ։ Երկու կողմն էլ չենք գտնում, որ արժե շարունակել, ընթացք տալ այս գործին, դա մեզ սազական երեւույթ չէ։ Հանդիպել ենք, եկել ենք համաձայնության, որ ընթացք տալու կարիք չկա»,- ասաց Սամսոնյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում