Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատին չհաջողվեց դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ ունենալ։ Թեպետ ընդդիմադիր գործիչները հայտարարում էին, որ նման խնդիր չունեն եւ ունեն բավարար թվով կողմնակիցներ, սակայն փաստերը հակառակի մասին են վկայում։
ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ստեղծված իրավիճակը խնդրահարույց չի համարում ու հակադարձում է, որ իրականում ԿԸՀ-ն խորամանկ հնարքի դիմեց՝ թույլ չտալով շատերին լիցենզավորել. «ԿԸՀ-ն հնարք կիրառեց, լիցենզավորման դասընթացներ արեց օգոստոսին, արձակուրդների, 40 աստիճան ջերմաստիճանի ժամանակ, մի մասը չհասցրեց. այդ խնդիրը կա, ընդ որում, հետո էլ դիմել ենք՝ դասընթացներ չեն կազմակերպել»։
ՀԱԿ-ՀԺԿ եւ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ, ըստ Արամ Մանուկյանի, այնուամենայնիվ, կհաջողվի «փակել» բոլոր ընտրատեղամասերը։ «Տեղական կառույցների առաջարկով չենք փակել այն տեղամասերը, որտեղ կա 5, 10, 15 քվեարկող, օրինակ՝ կա քրեակատարողական հիմնարկ կամ այդքան բնակչով գյուղ, դրա փոխարեն ուժեղացրել ենք մեծ տեղամասերը, ասենք՝ շուրջ 2 հազար ընտրող ունեցող տեղամասերը։ Կարծում եմ, որ վստահված անձերով լավ վերահսկողություն կլինի։ Նույնիսկ ուժեղ կազմակերպված վստահված անձն ավելի կարեւոր է, քան հանձնաժողովի անդամը։ Այնպես որ, այս փուլում մենք աշխատում ենք լավ, ուժեղ, գրագետ մարդկանցով փակել տեղերը։ Այս հարցում աշխատանքներ են ընթանում քաղաքացիական եւ հասարակական որոշ խմբերի հետ, որոնք կարող են այս հարցում աջակցություն ցուցաբերել»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում