Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 1-ից հետո աներևակայելի թվացողը. «Ժամանակ»

Նոյեմբեր 19,2015 10:33

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ հրապարակված հարցազրույցին ի պատասխան, որում Քոչարյանը կրկին իր անհամաձայնությունն էր հայտնել սահմանադրական փոփոխություններին, ՀՀԿ-ականների խոսքում «կարմիր թելի» նման անցնում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղմացրել էր իր խոսքի տոնայնությունը:

Քոչարյանը նոյեմբերի 14-ին հարցազրույց էր տվել գերմանական «Դոյչե Վելլե» հեղինակավոր հեռուստաընկերությանը, որի որոշակի մանրամասներ երեկ հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը: Երկրորդ նախագահը կրկին իր անհամաձայնությունն էր հայտնել սահմանադրական փոփոխություններին՝ ասելով, որ իր տպավորությամբ ստեղծվում է միակուսակցական համակարգ և «ղեկավարող, առաջնորդող» նոր ուժ ձևավորելու մտադրություն կա:

ՀՀԿ-ականներն, ինչպես և սպասվում էր, իրենց անհամաձայնությունն են հայտնել Քոչարյանի հետ: Ե՛վ ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավարը, և՛ ՀՀԿ խոսնակը հայտարարելով, որ Քոչարյանը սխալվում է, ըստ էության արձանագրել են մի բան, որ նրա տոնայնությունը փոխվել է՝ ի տարբերություն նախորդ հարցազրույցի: Նախորդ հարցազրույցը, որն, այսպես ասած, միհարցանի էր և վերաբերում էր զուտ սահմանադրական փոփոխություններին, Քոչարյանն ունեցել էր հոկտեմբեր ամսին:

Փոխվել է նրա տոնայնությունը, թե ոչ՝ երևի այս պարագայում կարևոր չէ, կարևոր է ՀՀԿ-ականների գնահատականը, որ փոխվել է: Սրանով ՀՀԿ-ն ակնհայտորեն փորձում է ցույց տալ կամ ակնարկել, որ Ռոբերտ Քոչարյանը զիջել է դիրքերը նախորդ հարցազրույցի համեմատ: Թե ինչի արդյունքում է զիջել, այնքան էլ պարզ չէ, համենայնդեպս ՀՀԿ-ականների ակնարկները երևի թե ենթադրում են, որ Քոչարյանը զիջել է Սերժ Սարգսյանին:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30