Նոյեմբերի լույս 19-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում, Ավագ Ասատրյանի առանձնատան սենյակներից մեկի առաստաղը փլվել է: 2015թ. սեպտեմբերի 24-ի ադրբեջանական հրետակոծության հետեւանքով Բերդավանում, վագոն-տնակում զոհվեց Ավագ Ասատրյանի մայրը՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը, վերջինս դուստրը՝ 62-ամյա Արփիկ Մարալչյանը ոտքից վիրավորվեց: Այդ վագոն տնակը գտնվում էր Ավագ Ասատրյանի տան հարեւանությամբ :
Թուրքական ռեակտիվ կայանի արկի առաջացրած ցնցումից Ավագ Ասատրյանի տան հավաքովի առաստաղում ճեղք է առաջացրել, որը հետո փլուզման պատճառ է դարձել: Պենոպլաստից եւ գիպսից հավաքված առաստաղը պոկվել-ընկել է: Այդ սենյակում են գիշերում Ավագ Ասատրյանի հարսը եւ փոքրահասակ 2 թոռները: Նրանք, բարեբախտաբար, չեն տուժել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ