Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն  Աշոտյանը եւս միացավ գյումրեցի երիտասարդների՝ անօթեւանության դեմ պայքարին   

Նոյեմբեր 18,2015 21:54

Ինչպես տեղեկացրել ենք , Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդներն արդեն երրորդ տարին է՝ իրականացնում են «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրը: Այսինքն` բացիկներ են վաճառում խորհրդանշական գումարով՝ մի հատը 400 դրամով՝ Գյումրիի անօթեւան մեկ ընտանիքի երկու սենյականոց բնակարան գնելու նպատակով: Նրանք նախորդ  տարիներին արդեն երկու բնակարան գնել են ծայրահեղ վիճակում գտնվող երկու ընտանիքների համար:

Քիչ առաջ երիտասարդների այս ակցիային միացավ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս  25 բացիկ գնեց: Հարցին, թե որտեղի՞ց  էր տեղեկացել  նախարարը այս ծրագիր մասին՝ ԶԼՄ-ների՞ց, թե սոցիալական ցանցերի՞ց, որտեղ չափազանց ակտիվ է նա, նախարարի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն Aravot.am-ին ասաց, որ վերջերս Արմեն Աշոտյանի մոտ  հյուրընկալվել էին գյումրեցի աշակերտներ ու երիտասարդներ, որոնք եւ տեղեկացրել են նրան բարեգործական այս ծրագրի մասին: Արմեն Աշոտյանն էլ արձագանքել է ՝ իր լուման ունենալով գյումրեցի մեկ ընտանիքի տնակից փրկելու գործում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30