Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հանդիպել է Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ՝ սահմանադրական փոփոխությունների թեմայով

Նոյեմբեր 18,2015 22:06

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին՝ ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները։ Քննարկվեցին արդար դատական համակարգ ունենալու, իշխանության գերկենտրոնացումը հաղթահարելու, ընդդիմությանը քաղաքական որոշումների վրա ազդեցության իրական լծակներ տալու, մարդու իրավունքների առավել հասցեական պաշտպանության հարցերը, որոնք հստակ ամրագրված են առաջարկվող նախագծում։

Համայնքի բնակիչներին հետաքրքրում էր նաեւ, թե հայաստանյան կուսակցական ներկա համակարգում արդյո՞ք ռիսկային չէ կառավարման համակարգ փոխելը, որին ի պատասխան ԲՀԿ ներկայացուցիչները պարզաբանեցին, որ շատ ավելի ճիշտ է գնալ որոշակի ռիսկի եւ դրանով իսկ հիմքեր դնել քաղաքական կուսակցությունների, ներկուսակցական ժողովրդավարության կայացմանը, քան սպասել, որ երբեւէ, առանց դրա համար որեւէ նախադրյալի, քաղաքական կուսակցությունները կարող են կայանալ եւ քաղաքական դաշտը կարող է հստակեցվել։ Հաջորդ խնդիրը, որ հետաքրքրում էր բնակիչներին՝ նախագահի գերլիազորությունների հարցն էր, որի վերաբերյալ եւս տրվեցին հստակ պարզաբանումներ։ Խոսվեց նաեւ, որ առաջարկվող նախագիծը հնարավորություն է՝ համակարգային փոփոխություններ եւ անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար։ 

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ քննարկեցին նաեւ սոցիալ- տնտեսական մի շարք հարցեր, որոնք քաղաքացիների համար օրակարգային են։ 

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30