Լրահոս
Օրվա լրահոսը

Աուտիզմ ունեցող երեխաներն Արամ Խաչատրյան ունկնդրեցին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 18,2015 21:21

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր մեծանուն կոմպոզիտորի անվան միջազգային փառատոնի հյուրերն էին աուտիզմ ունեցող երեխաները։ Նրանց համար ներկայացվեց  «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրը: «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտները կատարել են հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

«Այսպիսի համերգներով ցանկանում ենք աուտիզմ ունեցող երեխաների համար եւս ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք իրենց լիարժեք զգան եւ մոտ լինեն դասական արվեստին: Մինչ համերգը Արամ Խաչատրյանի տուն թանգարանում կազմակերպել ենք ցուցադրություն: Երեխաները ծանոթացել են թանգարանին եւ Խաչատրյանի գործունեությանը: Նրանց համար բավականին հետաքրքիր էր շրջայցից հետո լսել Խաչատրյանի ստեղծագործությունները»,-ասաց Սարգիս Բալբաբյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է վաղ տարիքից երեխաների շրջանում դասական երաժշտության հենդեպ հետաքրքրության սերմանումը. «Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի դպրոցական տարիքից երեխաները սիրեն դասական երաժշտությունը»:

Նշենք, որ համերգի մասնակից երեխաները «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուներն են: Ավելի վաղ եւս նրանց համար դասական երաժշտության համերգ էր կազմակերպվել:  Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30