Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը «Ոչ»-ի շտաբին հորդորում է գեթ մեկ փաստ ասել (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 20:42

«Ոչ»-ի շտաբը փնտրում է համարձակ մարդիկ

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմեց որպես «Ոչ»-ի շտաբի պետը՝ «Այո»-ի շտաբի պետին. «Երբ դուք նշանակվեցիք «Այո»-ի շտաբի պետ, ձեզ հետ միասին նշանակվեցին նախարարներ, մարզպետները, մենք ունեցանք մտավախություններ, որ չնայած դա ֆորմալ օրենքի խախտում չէ, բայց հստակ ազդակ է, որ դուք կօգտագործեք ադմինիստրատիվ ռեսուրսը՝ խոչընդոտելու մարդկանց ընտրական իրավունքը: Այդ սպասելիքները արդարացված են: Կառավարության, նախարարների, մարզպետների հրահանգներով պետական հիմնարկների աշխատողներին հրահանգ է տրված, որ նրանք կազմեն ինչ-որ հատուկ ցուցակներ՝ այո-ն քարոզելու նպատակով: Այսինքն, մարդկանց վրա գործածվում են ճնշումներ, օրինակ, ուսուցիչները աշակեչտների ծնողների վրա: Նման ճնշումների վրա քրեական հոդված կա՝ 149 հոդվածը՝ պաշտոնական դիրքը չարաշահելով խոչընդոտել ընտրական իրավունքը: Սա նշանակում է, որ դուք, ձեր շտաբը մարդկանց դրդում է մի քրեական հանցագործության, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Մի՛ դարձեք մասնակից Սահմանդրական հանրաքվեի կեղծմանը»:

Վարչապետը պատասխանեց. «Ես նախ խնդրում եմ այս հարթակը չդարձնենք անհիմն խոսակցությունների հարթակ: Լսելով տեղեկատվություն տարածել եւ հնչեցնել հանրության համար՝ դա, իմ կարծիքով, արժանապատիվ գործ չի: Դուք եւ ձեր որոշ գործընկերներ ասում են՝ լսել ենք…մի կոնկրետ փաստ կարելի՞ է ասել: Մենք պատասխանատվության կենթարկենք այն հոդվածով, որը ձեր կողմից հնչեցվեց»:

Լեւոն Զուրաբյանն ի պատասխան ասաց, որ այդ գործընթացում ներգրավված են հազարավոր մարդիկ՝ ուսուցիչներ, ծնողներ. «Հիմա եթե հարցը դրվում է՝ ես եմ ճիշտ ասում, թե դուք, այսօր բնակչությունը, իմանալով, թե ինչ է կատարվում, արդեն էդ դատավճիռը կայացրել է: Մեր բնակչությունը գիտի ով է ասում ճշմարտությունը՝ ե՞ս, թե՞ դուք: Իսկ կոնկրետ դեպքի հետ կապված, վստահ եղեք, հենց որ մենք բռնենք այն համարձակ մարդուն, ով պատրաստ է ձեր բռնաճնշումներին դիմակայի, այդքան համարձակություն կունենա, որ գնա իր կյանքը, աշխատանքը վտանգի…մարդիկ շատ լավ հասկանում են, որ եւ քրեական պատասխանատվության կենթարկվեն եւ իրենց աշխատանքը կկորցնեն: Ամեն դեպքում, հույս ունեմ, նման համարձակ մարդիկ կգտնվեն»:

Հովիկ Աբրահամյանն էլ հորդորեց բժիշկների, ուսուցիչների համարձակությունը չդնել կասկածի տակ եւ վստահեցրեց, որ որեւէ ցուցում այո-ի շտաբի կողմից չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30