Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրևատար համակարգը եղել է մաքուր և գործել է անխափան

Նոյեմբեր 18,2015 19:32

Նախօրեին տեղացած անձրևի ժամանակ մայրաքաղաքի Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում ջրերի կուտակվելու մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ ջրերի ժամանակավոր կուտակումը մայրաքաղաքի նշված հատվածում ամենևին կապ չունի անձրևատար համակարգի խցանման կամ վատ գործելու հետ: Ջրերի կարճ ժամանակով կուտակում տեղի է ունեցել կոյուղատար համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով, ինչը, «Երևանջուր» ՓԲԸ օպերատիվ արձագանքման արդյունքում արագ վերացվել է: Ինչ վերաբերում է անձրևատար համակարգին, ապա այն եղել է մաքուր վիճակում և գործել է անխափան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30