Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իսլամական պետության սպառնալիքը մեզ համար հեռավոր մի զանգ չէ». կրոնագետ

Նոյեմբեր 18,2015 19:21

Կրոնագետ Վարդան Խաչատրյանը չի կասկածում, որ Փարիզում օրերս կատարվածը նախապես մշակված և պետական մակարդակով իրականացված 6-րդ աստիճանի ահաբեկչություն էր՝ Իսլամական պետության կամ խալիֆաթի անդամների մասնակցությամբ, սակայն պետք է հստակ դիտարկել նաև, թե ով է նրանց սնում:

Ահաբեկչությունը, Վարդան Խաչատրյանի խոսքով, շատ ավելի բարդ գործողություն է, քան լուրջ ճակատամարտը. «Վերջինիս դեպքում կարող են վերադասավորումներ, ծրագրի փոփոխություններ կամ գործողությունների վերանայում լինել, իսկ այսքան բարձր մակարդակի ահաբեկչական գործողությունը չի ենթադրում նախապես մտածված ծրագրի թեկուզ աննշան փոփոխություն, և նման ահաբեկչության իրականացումը ցույց է տալիս, որ հիմքում պետական հնարավորություններ են: Իմ խորին համոզմամբ՝ տրված անսահմանափակ ազատությունն ու տեխնիկական հնարավորությունների բազմազանությունը, հոգեբանական պատրաստվածությունն ու ծրագրի մշակման խորությունը խոսում են այն մասին, որ իսկապես գործել է խորը իմացությամբ, բարձրագույն մակարդակի ահաբեկչական գործողություն իրականացնելու ունակ պրոֆեսիոնալների լուրջ խումբ»,- ասում է Վարդան Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ՝ թե՛ ծայրահեղականները, թե՛ իսլամադավաններն արդեն լավ պատկերացնում են՝ ինչ է Իսլամական խալիֆաթը՝ որպես մոդել: Եվ այսուհետև այդ մոդելն իրենք ամեն տեղ կփորձեն կիրառել. «Որտեղ տարածք կընկնի ձեռքները՝ լինի դա Միջին Ասիայում, թե Հարավային Կովկասի տարածքներում: Վերջինս, ի դեպ, այս պահի դրությամբ իրենց համար ամենաթանկարժեք հատվածն է, մեր Հայաստանն էլ հետը: Ու թող հանկարծ մտքներովս չանցնի, որ Իսլամական պետության սպառնալիքը մեզ համար հեռավոր մի զանգ է, որը ոչնչի մասին մեզ չի ասելու: Ո´չ: Նրանց գլխավոր թիրախներից մեկը Հայաստանն է՝ թուրքալեզու իսլամի ամբողջականացման խնդիրը լուծելու համար: Ամենևին պատահական չպետք է համարել այն, որ հայերի եկեղեցիները պայթեցվեցին: Հայ առաքելական եկեղեցին ընկավ հարվածի տակ: Ինչո՞ւ: Որովհետև այս մարդիկ համարում են, որ իրենց իսլամական ամբողջականացման ճանապարհին գլխավոր խոտորնակներից մեկը Հայաստանն է (եթե ոչ ամենագլխավորը)»,- ընդգծում է Վարդան Խաչատրյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30