Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող «կյանքի» ճանապարհը սողանքից փլվում է

Նոյեմբեր 18,2015 18:52

Գաբիոնները թեքվել են

 

2006-2007թթ. պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է  հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6,3 կմ երկարությամբ  ճանապարհը: Այն ձգվում է Հարսնաքարով, լեռնային տեղանքով: Այդ ճանապարհը Բաղանիսի տարածքում սողանքից քանդվում է: Սողանքի գոտու ներքեւում պաշտպանիչ  գաբիոններ են կառուցվել: Այսօր տեսանք,որ  հոսող հողի  ճնշման տակ գաբիոնները որոշակի չափով տեղաշարժվել են դեպի ճանապարհ:

Չնայած  միջպետական ուղու Ոսկեպար-Բաղանիս հիմնական, սահմանի երկայնքով ձգվող  ճանապարհը այժմ բաց է, սակայն վարորդների մեծամասնությունը զգուշանալով ադրբեջանական գնդակոծությունից՝ գերադասում է երթեեկել շրջանցիկ ճանապարհով: Նշենք, որ նոյեմբերի 5-ին  սահմանագոտու երկայնքով ձգվող ճանապարհին ադրբեջանական գնդակոծությունից վնասվել է  ռուսական մեծ բեռնատար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30