Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն ԱԺ-ում արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 18:13

«Հայաստանում համակարգված սպանում են փոքր բիզնեսը». «Առավոտի» այս հրապարակման առնչությամբ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ մեջբերելով ամերիկացի ներդրող Դեյվիդ Բեքեթի դժգոհությունները:

Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ այդ ընկերության սեփականատիրոջ բողոքների հետքերով գնացել են, լուրջ ուսումնասիրություններ են կատարել, հանդիպել կողմերի հետ:

Հրշեջ ծառայության ստուգման հետ կապված նախարարն ասաց, որ եղել է ընդամենը մեկ ստուգում, թեեւ հոդվածում այլ շեշտադրումներ էին արվում. «Դրա ընթացքում տուգանվել է տնօրենը, քանի որ օբյեկտը ապահոված չէր հրդեհաշիջման միջոցներով: Որեւէ բողոք չի ներկայացվել տուգանքի հետ կապված: Հարկային մաքսային մարմինների հետ կապված մի շարք հարցադրումներ էին արվել: Մասնավորապես այն, որ մաքսային մարմինը սխալ է իրականացրել հաշվարկը: Մաքսային հայտարարագիր ներկայացնելիս պետք է նշվի՝ մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդը պե՞տք է կիրառվի, թե՞ ոչ: Եթե կազմակերպությունը չի նշվում, օրենսդրության համաձայն գնահատումն անում է Մաքսային մարմինը: Տվյալ դեպքում տարբերությունը եղել է 10 հազար 800 դրամ եւ այն բխում է մեր օրենսդրությունից: Երբեւէ Մաքսային մարմինների գործողությունները ընկերության կողմից չեն բողոքարկվել»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընկերության ապրանքը դիտավորյալ 3 շաբաթ պահել են Մաքսային մարմնում, ըստ Դավիթ Հարությունյանի, արդեն գնահատված է եղել ապրանքը, ընկերությունը թե ինչու չի վերցրել՝ հարց է:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ընկերության սեփականատերերն անպայման կարձագանքեն նախարարի պատասխանին: Պատգամավորը ցավ հայտնեց, որ Դավիթ Հարությունյանն ընտրել է «սուխոյ ատկազի» մարտավարությունը, ինչը վկայում է այն մասին, որ այս կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարելու որեւէ ցանկություն չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30