Կոպենհագենի օդանավակայանում մի տերմինալ է տարհանվել, երբ կասկածյալի պայուսակի պատճառով ահաբեկչության վտանգի մասին տեղեկատվություն է տարածվել: Այս մասին, ըստ «Independent»-ի, հայտարարել է օդանավակայանի մամուլի խոսնակը:
Օդանավակայանի երրորդ տերմինալը եւ մետրոյի կայարանը փակվել են, իսկ թռիչքները տեղափոխվել են այլ տերմինալներ:
Կոպենհագենի ոստիկանությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկատվությունը «Թվիթերում», բայց այլ մեկնաբանություններ չի արել:
Կայքը հավելում է, որ Փարիզի հարձակումներից հետո ամբողջ Եվրոպայում մի շարք միջոցառումներ, թռիչքներ չեղյալ են հայտարարվել: Այսօր կայանալիք երկու մեծ ֆուտբոլային միջոցառումներ նույնպես չեղյալ են համարվել:
Կարդացեք նաև
«Air France»-ի երկու ինքնաթիռներ ստիպված են եղել հարկադրված վայրէջք կատարել, քանի որ դրանք պայթեցնելու սպառնալիքներ են եղել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ դրանք կեղծ ահազանգեր են եղել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ