Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաշնչյան է հնչում՝ «Մի վռազի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 17:44

Երկիրը մտավ ռեալիթի շոուի ռեժիմի մեջ: Բոլորը հասկացան, որ ճիշտը շոուն է: Շոուից է շոու բիզնեսը: Շոու բիզնեսն է տուն-տեղ պահելու, եվրոռեմոնտ անելու, Ամերիկայի ու Եվրոպաների վիզա ունենալու, թանկ մեքենաներ վարելու, երեխեքին լավ դպրոց տալու միակ ուղին: Այսօրվա Հայաստանում, համենայնդեպս: Նույնիսկ կրթության ու գիտության նախարարն է նախարար-գծիկ-հաղորդավար: Մի հաղորդում էլ մշակույթի նախարարուհու համար, ու՝ վերջ: Արժեհամակարգը կամբողջանա: Իսկ ասում եք. «մի վռազի…»:

«Մենք ենք, մեր սարերում» մի տեսարան կա, երբ հովիվները սարում նստած անձրև է սկսվում, ու հովիվներից մեկն ասում է. «գնաց էսպես մի տասնհինգ օր…»:

Գնաց էսպես մի…երկու-երեք տարի: Այսօր հանրաքվեի «այո»-«ոչ»-ի մեջ են, մյուս տարի պառլամենտի ընտրությունների «այո»-«ոչ»-ն են անելու, էն մյուս տարի՝ նախագահի ընտրությունների: Ու շոուն շարունակվելու է. ռեալիթի, թե՝ ոչ, էական չէ: Հերն էլ անիծած, որ երկիրը դատարկվում է, որ շատ գյուղերում վառելիքը դեռ աթարն է, որ շատ երեխաներ իրենց հայրիկներին ու տատիկ-պապիկներին սկայպի հետ են իդենտիֆիկացնում, որ երկրի եկող տարվա բյուջեն նույնիսկ «էլի լավ ա» չի, այլ մի քիչ վատ «ա» ու էսպես շարունակ:

Վռազեք-չվռազեք՝ չեն հավատալու, որովհետև անհոգի եք երգում, անկրակ, ուժ չկա, ոգի չկա, աչքերում կայծ չկա: Կուչ եկած եք երգում, «դուխ» չկա: Շոու է: Ռեալիթի, թե՝ ոչ, էստեղ էլ կարևոր չէ: «Այո» ասեն, թե՝ «ոչ», առաջնորդ չեք լինելու: Առաջնորդներն ուրիշ կերպ են երգում:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Էդուարդ Սեպետչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30