Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. Այո-ներն ասում են մենք շատ լավն ենք, ոչ-երն էլ ասում են իրենք վատն են

Նոյեմբեր 18,2015 17:28

«Դա իսկապես շոու է, քան իրազեկում»,-նոյեմբերի 18-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ ռեալիթի շոուով փորձում են քաղաքացիներին սեւի եւ սպիտակի տարանջատման միջոցով բանակների բաժանել, բայց ըստ նրա, հասարակությունը դրա կարիքը չունի. «Ես ձեզ վստահեցնում եմ, բոլորը անխտիր դժգոհ են գոյություն ունեցող իրավիճակից, եւ իշխանությունը բացարձակապես, ինչպես նաեւ ընդդիմության այն հատվածները, որոնք հանդես են գալիս, մեծ ակնկալիքներ հասարակության մոտ չկա: Բայց իրավիճակը վտանգավոր է նրանով, որ դժգոհության այն մեծ պաշարը, որ գոյություն ունի, ինքը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Եվ այս պարագայում վարչակազմի կողմից բռնության այն դրսեւորումները, որոնք կատարվում են, նույնիսկ չեն պատկերացնում, որ դրանք կարող են լինել այն հնարավոր կայծերը, որից հետո իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»:

Արթուր Սաքունցը նկատեց, որ հանդիպումների ընթացքում մեկ հարցին անդրադարձ չի եղել՝ անցումային փուլին. «Օրենսդրական ամբողջ բազան, որ այսօր գոյություն ունի պետք է համապատասխանեցվի, եթե անցնենք նոր Սահմանադրությանը, նոր Սահմանադրությանը, այդ թվում նաեւ սահմանադրական օրենքները՝ ընտրական օրենսգիրք, «Տեղական ինքնակառավարման մարմնի» մասին օրենք եւ այլն, եւ այլն: Ո՞ւմ կողմից է համապատասխանեցվելու այդ օրենսդրական դաշտը ենթադրյալ Սահմանադրությունը, այսօրվա գործող Ազգային ժողովի կողմից մինչեւ 2017 թվականը: Այսինքն՝ այսօրվա դե յուրե գոյություն ունեցող կայուն մեծամասնությունը, եթե նոր Սահմանադրությունը անցնում է, որպես կայուն մեծամասնություն իրականացնում է իր լիազորությունները եւ ըստ իր ցանկության կամ շահերի համապատասխանեցնում է մեր կյանքը կարգավորող նորմերը իր իսկ կողմից մշակված պարտադրված Սահմանադրությանը: Այսինքն՝ մենք 2017 թվականին, ըստ նոր Սահմանադրության, Ազգային ժողովի ընտրություններին գնում ենք արդեն իսկ գոյություն ունեցող կայուն մեծամասնության կողմից ձեւավորված իրավական դաշտի պայմաններում, եւ կունենանք կայուն մեծամասնության շարունակականությունը նոր ընտրությունների արդյունքում»:

Իրավապաշտպանը համարում է, որ դա ճգնաժամային իրավիճակ ստեղծելու ուղիղ ճանապարհն է, երբ որ իրենց կողմից մշակված օրենսդրական դաշտով փորձելու են պարտադրել իրենց իշխանությունը: Ըստ նրա, խնդրին արմատական լուծումներ են պետք. «Ոչ մի երկրում, նույնիսկ՝ Խորհրդային Միությունում, երկար ժամանակ չի հաջողվել անընդհատ իշխանություն ապահովել: Հայաստանի նման երկրի պարագայում, երբ որ չկա այդ գաղափարը, ինքը մենակ ասում է՝ ես կարող եմ մեծամասնություն եմ, եւ ես լավն եմ, ուրիշ բան չեն արել: Այո-ներն ասում են մենք լավն ենք, շատ լավն ենք, ոչ-երն էլ ասում են իրենք վատն են: Բայց մենք՝ հանրությունս, այս իրավիճակում ունենք 1 հնարավորություն՝ ընդհանրապես մաքրել այս ամեն ինչը, մերժել եւ ասել՝ դուք մեր գլխին արհավիրք չպետք է բերեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30