Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն՝ Ուրիխանյանին.Օրհներգը տեղի-անտեղի չպիտի հնչեցվի

Նոյեմբեր 18,2015 17:11

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը կմերժի:

Վաղը կառավարության նիստի օրակարգում է ներառված պատգամավորի՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում լրա­ցում կատարելու մասին» եւ «ՀՀ օրհներգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ուրիխանյանն իր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է Հայաստանի ողջ տարածքում համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոնների բացումը եւ փակումը ազդարարել Հայաստանի Հանրապետության օրհներգով, ինչը կառավարության սրտով չէ:

Կառավարությունն իր մերժումը հիմնավորում է այն հանգամանքով, որ նախագծից պարզ չէ, թե որ պահից են տեղամասային կենտրոնները համարվում բացված եւ փակված, օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Կառավարությունը գտնում է, որ նախագծերի դրույթները համադրելի չեն «Հայաստանի Հանրա­պե­տության օրհ­ներ­գի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մա­սի դրույթների հետ, մասնավորապես՝ ՀՀ օրհներգը պարտադիր կատարվում է ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի մասնակցությամբ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ, օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների ՀՀ պետական եւ պաշտոնական այցերի ժամանակ, Հայաստանի տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ եւ այլն. «Մինչդեռ նա­խագծի համաձայն՝ օրհներգը պետք է պարտադիր կատարվի տեղամասային կենտ­րոն­ներում, որտեղ ներկա են գտնվում միայն տեղամասային հանձնաժողովի անդամները, վստահ­ված անձինք եւ դիտորդները: Այդ առումով նախագծի դրույթները համահունչ չեն հիշյալ հոդվածում ամրագրված դրույթներին: Ելնելով շարադրվածից` Հա­յաս­­տա­նի Հան­­րա­պետության կա­­ռավարությունը դեմ է ներկայացված նախագծին»:

Կարճ ասած՝ կառավարությունը գտնում է, որ օրհներգն ամեն տեղի-անտեղի, ամեն դիտորդի ու վստահված անձանց համար չպիտի հնչեցվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30