Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի հայր. «Ինքնահաստատման փորձ ա եղել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 16:51

«Նախաքննությունից գոհ եմ, իսկապես շատ լուրջ աշխատանք է տարվել»,- նոյեմբերի 18-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները,  ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

«Անձամբ ծանոթացել եմ նախաքննության ընթացքին, մոտս կա այդ գործը, ծայրից ծայր կարդացել եմ: Իրենց դուր չի եկել, որ մեկը ասենք թեկուզ ճիշտ բանով իրենցից առավել լինի: Իրենք՝ էդ 4-ը, պիտի իրենք նայեն էդ զոնը: Բայց էն, որ մնացածը հանգիստ ծառայում են, սովորում են, իրենց դուր չի եկել, ամեն ինչում իրենք պետք է առաջինը լինեն, հիմնականում էդ ա եղել, ինքնահաստատման փորձ ա եղել: Մինչեւ Հայկազի սպանությունը նկարագրվում է ծեծեր, ջարդեր մյուս կուրսանտներին ու ստից բանի համար՝ էնքան ա, որ շարքում կողքինի հետ խոսելու համար, բռնեն շարքի մեջ ծեծեն 4 հոգով»,- ասաց նա:

Անդրադառնալով հրամանատարներին՝ Արկադի Բարսեղյանը պնդեց, որ կապիտան Զարաֆյանը տեղյակ է եղել. այդ օրը նրան է զանգահարել Մովսես Ազարյանը. «Մովսեսը ո՞վ ա, կուրսանտ ա սովորական, նրան պետք ա հերթապահ սպա զանգի, որ ասի՝ սենց-սենց բան ա տեղի ունեցել: Այնտեղ մի պահ էլ կա, որ մի ուրիշ սպա, երբ Գնելը վազելով գնում է իր հոր մոտ, որ տեղյակ պահի, թե ինչ է եղել, երեւի արդեն տեղյակ էլ ա պահած լինում, որ ինքն ա կատարողը եղել, պատասխանել դրա համար, երբ որ մայորը ասում ա՝ ես գնացի ասացի Գնելը ծնողի հետ գալիս էր, ասացի՝ տեղյա՞կ չես, թե ինչ ա եղել, Մարկոսյանը ասել է՝ չէ՛, ինքը տեղյակ չի, իրան ոչ մի հարց էլ մի տուր: Աբսուրդ ա, ու մինչեւ հիմա էդ գնդապետը ազատության մեջ ա, երկու հոդված կա, որ իր վրա դրված՝ մեծ գումարների չարաշահում եւ պաշտոնական դիրքի չարաշահում, որովհետեւ ամեն անգամ տղային առանց թղթի բանի տուն ա թողել, նա նույնիսկ էնտեղ հաց չի կերել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30