Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսե՜ք, ցելի Դանիայի պատգամավորները ավելի քիչ են հաց ուտում». Բադեյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 16:48
manvel badeyan

ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկումները դեռ ընթանում են: ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ուշադիր հետեւել էր պատգամավորների ելույթներին եւ իր ելույթում կիսեց ստացած տպավորությունները:

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝  ասելով, որ այս պատգամավորը փայլուն ֆելիետոնիստ է, լավ հռետոր, տիրապետում է սոցիալական դեմագոգիայի բոլոր կանոններին. «Ուզում եմ նրան անդրադառնալ եւ բերեմ հարցադրումը, որ մարդն ուղղել էր Դանիայի պառլամենտին, թե ինչքա՞ն ծառայողական մեքենա կա իրենց պառլամենտում: Եթե հարց ուղղեր, թե ինչքա՞ն հաց եւ հացամթերք են ուտում Դանիայի պառլամենտականները եւ հաշվարկեին, թիվ ցույց կտային, որով կերեւար, որ դանիայի պատգամավորը 3 անգամ քիչ է հաց ուտում, քան Հայաստանի պատգամավորը: Սա դեմագոգիայի բացառիկ օրինակ է: Իհարկե, դանիացիների սննդի կառուցվածքը ուրիշ է: Հայերն ավելի շատ հաց են ուտում, դանիացիք ավելի շատ ձուկ են ուտում, իրենց հացը քիչ կլինի, բայց կարելի է թափահարել դա ու ասել՝ տեսե՜ք, ցելի Դանիայի պատգամավորները ավելի քիչ են հաց ուտում»:

Ըստ Մանվել Բադեյանի, եթե Փաշինյանն այլ կերպ ձեւակերպեր հարցը՝ որքան են ծախսում Դանիայում մեկ պատգամավորի տրանսպորտային սպասարկման վրա: Դա ուրիշ հարց կլիներ, որովհետեւ Դանիայում էլ ծախսեր են անում ու ապահովում պատգամավորներին. «Հարցում արեք՝ որքան է կազմում Դանիայի պատգամավորի աշխատավարձը, ի՞նչ ունեցվածք ունի Դանիայի վարչապետը, ֆինանսների նախարարը: Մեր ֆինանսների նախարարին հարցնում է՝ պարո՛ն Խաչատրյան, դուք Հրազդանի հարկայինի պետի տեղակալ եղած վա՞խտ էիք զբաղվում բիզնեսով, թե՞ մաքսայինի պետ եղած ժամանակ, էդ ի՞նչ եղավ, որ սկսեցիք զբաղվել բիզնեսով: Ի՞նչ եղավ՝ երեխեքը մեծացան»:

Նա քննադատեց, որ Հայաստանում քարոզում են, թե բիզնեսով զբաղվելը սխալ է. «Բոլորը կարծում են, թե հարստությունը ստեղծվում է ֆոկուսով՝ պիտի դառնան նախարար, բանկիր, ոչ ոք չի մտածում աշխատելու մասին: Մարդը իր հաջողությունները կապում է ինչ-որ վիշապների հետ»:

Նա վստահեցրեց, որ իրականում ֆոկուսով ոչինչ չի լինում, միայն աշխատանքով է լինում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30