ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման այս օրերին ուշադիր հետեւել է պատգամավորների ելույթներին եւ այսօր կիսեց իր տպավորությունները, թե ում ելույթն էր լուրջ, ումը՝ անլուրջ:
Զարուհի Փոստանջյանի ելույթը նա որակեց սպեկուլյատիվ. «Կապ չուներ բյուջեի քննարկման հետ, որեւէ կապ չուներ առհասարակ որեւէ բանի հետ: Ինչ-որ կուլ տալու կոչ էր: Ասոցիացիաները բազմազան են, անհասկանալի է՝ ինչը կարելի է կուլ տալ, ինչը կարելի է կուլ չտալ»:
Նա ասաց, որ Փոստանջյանի ելույթին հումորով է վերաբերվում. «Ասեմ, որ 2 ժամ առաջ այդ անձնավորությունը գտնվում էր ԱՄՆ դեսպանատանը, որտեղ կոնկրետ հարցին՝ արդյո՞ք դու արյունահեղության կողմնակից ես, արյո՞ւն ես ուզում, պատասխանել էր՝ այո, ես արյուն եմ ուզում: Իսկ հարցին՝ պատրա՞ստ ես քո արյունը տաս, պատասխանել էր՝ ոչ: Այսինքն, նա պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ