Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի մայրը ուշաթափվեց (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 16:11

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 18-ին պետք է տեղի ունենար Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով առաջին դատական նիստը:

Սակայն դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Աստղիկ Ղազարյանը, Ազատ Շահբազյանը: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Արմեն Նադիրյանը դատարանին դիմում է ներկայացրել: Վերջինս հայտնել է, որ մեկ այլ դատարանում ավելի վաղ նշանակված դատական նիստ ունի եւ չի կարող ներկայանալ դատարան: Իսկ մնացած բացակայող դատավարության մասնակիցներից դատարանը տեղեկություն չունի:

Դատական նիստի ընթացքում դատավորը անդրադարձավ մինչ նիստի մեկնարկը տեղի ունեցած միջադեպին՝ զգուշացրեց ներկաներին, որ եթե որեւէ մեկը դատական նիստի ընթացքում առանց թույլտվության ձայն հանեց, նրա նկատմամբ կիրառելու է դատական սանկցիաներ. «Կարծում եմ՝ բոլոր անձինք, որոնք այստեղ ներկա են գտնվում, շահագրգռված են գործի արդարացի ելքով, մասնավորապես: Եվ դատական նիստի ցանկացած խոչընդոտ ազդում է գործի քննության վրա, որն ինձ թվում է՝ հարազատներին ընդհանրապես ձեռնտու չէ»:

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նման պայմաններում դատական նիստը չի կարող տեղի ունենալ, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

d_1 d_3

Երբ ամբաստանյալները դահլիճից դուրս էին գալիս, Հայկազ Բարսեղյանի հարազատները կրկին լացակումած սկսեցին բղավել. «Տակա՛նք, կանգնի՛, տակա՛նք, քեզ աստված պետք ա դատի»: Կարգադրիչները եւ հարազատները փորձեցին հանգստացնել եւ դահլիճից դուրս բերել Հայկազ Բարսեղյանի մորը, սակայն նա չէր դադարում բղավել: Կնոջ ինքնազգացողությունը վատացավ եւ նա ուշաթափվեց: Դատական նիստերի դահլիճում նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30