Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՖ. «Մենք երբեք չենք ուրացել ՀՖՖ-ի արածը, բայց այսօր կորցնում ենք ֆուտբոլիստների երիտասարդ սերունդը»

Նոյեմբեր 18,2015 15:45

«Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման ղեկավար խորհրդի անդամներ Սերգեյ Ջանջոյանը, Արսեն Զաքարյանը, Էդգար Պետրոսյանը եւ Էդգար Խաչատրյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսեցին նոյեմբերի 16-ին կազմակերպած երթ-հանրահավաքի արդյունքների եւ հետագա գործողությունների մասին:
«Նոյեմբերի 16-ի երթի էմոցիաները մի փոքր շատ էին, դրա համար ցանկացանք ավելի հանգիստ պայմաններում խոսել ներկա իրավիճակի մասին», – ասացին նրանք: Բանախոսները տեղեկացրին, որ իրենց հետ ՀՖՖ-ից չեն կապվել: Իրենց հանդիպել է միայն Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Սերգեյ Ջանջոյանի խոսքերով գնդապետի հետ զրույցում խոսվել է իրենց երթի մասին, որ պայթուցիկ նյութեր են օգտագործվել եւ ոստիկանությունը հորդորել է նման բաներ չանել:

«Կցանկանայի խոսել մինչ այս ՖԱՖ-ՀՖՖ հարաբերությունների մասին: Մենք ֆեդերացիայի հետ ունեցել ենք նորմալ, գործնական հարաբերություններ: Մենք երբեք չենք ուրացել ֆուտբոլի ֆեդերացիայի արածը. լավին ասել ենք՝ լավ: Գնահատել ենք ֆեդերացիայի արածը, որ մինչեւ նախագահի գալը ֆեդերացիայի մարզադաշտերում եղել է քարուփոշի, իսկ այսօրվա դրությամբ ունենք գոնե ինչ-որ ինֆրաստրուկտուրա, մարզադաշտեր, շնորհակալ ենք եղել համագործակցության, հայ երկրպագուի, հայկական ֆուտբոլի ցանկացած լավ բանի համար: Բայց այսօր պետք է գիտակցենք, որ մտել ենք փակ շրջան: Կորցնում ենք այսօրվա ֆուտբոլիստների երիտասարդ սերունդը եւ այդ վիճակից դուրս գալու համար որեւէ քայլ, որեւէ գործողություն չի արվում: Դրա համար է պահանջատեր հայ երկրպագուն ելել ոտքի», – ասաց Սերգեյ Ջանջոյանը:

Խոսելով հաջորդ երթի օրվա մասին, նա ասաց, որ իրենք երթը նախատեսել էին ուրբաթ օրը: Սակայն հետո պատահականորեն իմացել էին, որ նույն օրը ընդդիմությունը մեծ հանրահավաք է կազմակերպել: «Պատկերացրեք, որ նույն ընդդիմության կողմից մեր վրա «քարեր գլորվեցին», իբր դա անում ենք կազմակերպված՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Մենք հայտարարել ենք, որ քաղաքականության հետ կապ չունենք ու չենք ցանկանում ունենալ, որ սահմանադրական բարեփոխումների «Այո»-ին ու «Ոչ»-ին չենք խառնվում, անկախ այն բանից, թե մեր շարժման ամեն մի անդամը ինչ կողմնորոշվածություն ունի: Դրա համար ֆան շարժման ղեկավար խորհուրդը որոշեց հաջորդ երթը նաեւ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով կազմակերպել նոյեմբերի 24-ին ժամը 17:00-ին՝ Արամ Խաչատրյան արձանի մոտից», – ասաց Ս.Ջանջոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30