Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ն ու «Նաիրիտն» ուզում են հաշտության գալ` «Նաիրիտի» սնանկացման հարցով

Նոյեմբեր 18,2015 15:40

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  (նախագահող դատավոր՝ Արմեն Չիչոյան) այսօր ընթացավ հերթական դատական նիստը` «Նաիրիտ» գործարանի սնանկացման հայցով ՀԷՑ-ի քաղաքացիական հայցադիմումի քննությամբ:

Նշենք, որ «Նաիրիտի» ներկայացուցիչ Արմեն Աբովյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի վեճը լուծվի հաշտության կնքմամբ: ՀԷՑ-ի ներկայացուցիչն այսօր դրան չառարկեց: Նիստը հետաձգվեց, քանի որ ընթանում են վեճը հաշտեցմամբ լուծելու բանակցություններ: Դատարանը հայտարարեց, որ կողմերը հաջորդ դատական նիստի մասին նախապես կծանուցվեն:

Aravot.am-ը պարոն Աբովյանից հետաքրքրվեց, հաշտության ի՞նչ տարբերակներ են քննարկվում, նա պատասխանեց. «Բանակցություններ են ընթանում վեճն առանց դատարանի լուծելու համար: Չեմ կարող ասել` ինչ տարբերակներ կան, դա ավելի մասնագիտական խնդիր է, իսկ ես իրավաբան եմ ու չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30