Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Շատ դատապարտյալներ զրկանքների են ենթարկվում»

Նոյեմբեր 18,2015 15:12

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց, թե ինչ ծախսեր է պատրաստվում անել իր ոլորտում:

Նա անդրադարձավ նախ քրեակատարողական հիմնարկների խնդրին եւ ասաց, որ վատ ժառանգություն է ստացել. «Ունենք հիմնարկներ՝ նախանցած դարից: Այդ հիմնարկներում դատապարտյալին պահելու պայմաններն անմխիթար են: Ազատազրկումը ենթադրում է հենց անձի ազատությունը սահմանափակել, ազատությունից զրկել, ոչ թե զրկանքներ պատճառել: Բայց հիմա, կամա թե ակամա, շատ դատապարտյալներ զրկանքների են ենթարկվում՝ ազատազրկում պատժատեսակը կրելիս»:

Նա ասաց, որ կառավարությունն այս ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ է ձեռնարկել, առաջին հերթին Արմավիր քրեակատարողականի կառուցումը, որի առաջին մասնաշենքը արդեն հանձնվել է շահագործման: Այն խիստ պայմաններ ունի, բայց համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

Բայց նախարարը նշեց, որ իրենք չեն պատրաստվում այդ խիստ ծախսատար ճանապարհով շարժվել՝ քրեակատարողականների խնդիրը լուծելու համար. «Կառավարությունն այստեղ պիտի ձեռնարկի կոնցեպտուալ միջոցառումներ, կարեւոր եմ համարում պրոբացիոն ծառայության ներդրումը՝ անձի վերաինտեգրման համար»:

Նա ասաց, որ չափազանց կարեւորում է հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտի ներմուծումը ՀՀ. «Թեեւ ծանր սոցիալական պայմաններում չպիտի մոռանանք, որ մենք սոցիալական պետություն ենք եւ բեռ պետք է ստանձնենք»:

Գրասենյակն այսօր 50 հանրային փաստաբաններով կարիքավոր խավին անվճար խորհրդատվություն է տրամադրում:

Նախարարությունն այս ինստիտուտում բարեփոխումները շարունակելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30